Միասնական արժույթի ներդրման հարցը ԵՏՄ անդամ երկրներում 2025-ից շուտ չի քննարկվի
ԵՏՄ երկրներում միասնական արժույթի ներդրման հարցը 2025 թվականից շուտ չի քննարկվի, այն առայժմ օրակարգում չկա։ Այս մասին ապրիլի 2-ին խորհրդարանի տարածաշրջանային հարցերի եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում, ԵՏՄ-ում միասնական ֆինանսական շուկայի ձեւավորման մասին Հայաստանի Կենտրոնական բանկի զեկույցի ներկայացման ժամանակ, ասել է ԿԲ փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։
ԿԲ ներկայացուցչի խոսքով՝ կա բավական հստակ եւ հասկանալի ուղերձ։ Եվ եթե հաշվի առնենք Եվրամիության փորձը, ապա վստահաբար կարելի է խոսել այն մասին, որ խոսքը մի գործընթացի մասին է, որը կարող է տարիներ տեւել, եթե ոչ՝ տասնյակ տարիներ։ «Այն էլ, եթե այդ հարցը երբեւէ հրատապ դառնա եւ դրա քննարկման անհրաժեշտություն առաջանա»,- պարզաբանել է ԿԲ փոխնախագահը։
Նա նշել է, որ ԵՏՄ բոլոր անդամ երկրների կառավարություններն այս փուլում կողմնակից են միմյանց հետ միջհամակարգային փոխգործակցության մոտեցմանը, որն իրագործվում է բոլորի կողմից։ «Մեր ռեզիդենտները պետք է հնարավորություն ունենան օգտվելու այն բոլոր հնարավորություններից, որոնք առաջարկում է ԵՏՄ ընդհանուր շուկան, բայց միեւնույն ժամանակ կան նաեւ հարցեր, օրինակ՝ կապված վարկերի հետ։ Այս փուլում, օրինակ, մենք քննարկում ենք միմյանց վարկային պատմության տրամադրման հարցը ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիներին»,- ամփոփել է Աբրահամյանը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները