Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամաս Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնաս Սուրեն Պապիկյանը հորդորում է քաղաքացիներին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներին Աուդիտ խոցելի ընտանիքներում․ նոր նախաձեռնությունը կնպաստի էներգաարդյունավետության բարձրացմանը Չինաստանը որոշել է կիսով չափ կրճատել բրիտանական վիսկիի ներկրման մաքսատուրքը Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը Համզա Աբդելքարիմը մոտ ժամանակներս պաշտոնապես կհամալրի կատալոնական «Բարսելոնայի» շարքերը Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին Կարիմ Բենզեման խիստ դժգոհ է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ ստացած նոր առաջարկից Շատերն էին ինձ ասում անտեղի չզանգել, քանի որ նա չի անի դա, բայց նա արեց. Թրամփ ՀՀ ԱԳ նախարարըի հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

Կապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամասԳարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեցՔրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնասՍուրեն Պապիկյանը հորդորում է քաղաքացիներին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներինԱուդիտ խոցելի ընտանիքներում․ նոր նախաձեռնությունը կնպաստի էներգաարդյունավետության բարձրացմանըՉինաստանը որոշել է կիսով չափ կրճատել բրիտանական վիսկիի ներկրման մաքսատուրքըԻսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետըՀամզա Աբդելքարիմը մոտ ժամանակներս պաշտոնապես կհամալրի կատալոնական «Բարսելոնայի» շարքերըԱյս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասինԿարիմ Բենզեման խիստ դժգոհ է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ ստացած նոր առաջարկիցՇատերն էին ինձ ասում անտեղի չզանգել, քանի որ նա չի անի դա, բայց նա արեց. ԹրամփՀՀ ԱԳ նախարարըի հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետԿլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձելԳիշերային կենսակերպը առաջացնում է սրտանոթային հիվանդություններ«Տոտենհեմը» և «Յուվենտուսը» ևս միանում են Սթերլիգի համար պայքարինՀնագետները Գիզայի Մեծ Բուրգի մոտ հայտնաբերել են առեղծվածային ստորգետնյա կառույցներՄրցավարի կողմից տուգանվել է մեկ միավորով՝ մրցակցին խանգարող չափազանց բարձր ձայներ արձակելու պատճառով«Ինտերը» բանակցություններ է վարում Մուսա Դիաբիի տեղափոխության հետ կապվածՊուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակինՊաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա ԷուլջեքջյաններինԳողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերը Եվրոպա են տեղափոխում հինգերորդ սերնդի կործանիչներԺաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրQR կոդերը սկանավորելով կարող եք լրացնել հարցաշարը, նշել Առողջության ապահովագրության համակարգի ձեր բողոքը. ԱվանեսյանՎճարահաշվարկային ընկերությունները հայտարարություն են տարածել հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցությունը դադարեցնելու պատճառների մասինՔաղաքացիների միայն 18.3 տոկոսն է ապահովագրավճար վճարում, մյուսները պետական հոգածության ներքո են. նախարարԱռանց ծնողների գիտակցված մասնակցության, հնարավոր չէ ապահովել երեխաների պաշտպանվածությունը թվային միջավայրում. ԲՏԱ նախարարՔրդական ուժերը դուրս կգան առաջնագծից, իսկ տեղական անվտանգության ուժերը կմիավորվենԱյս պահին քայլեր են ձեռնարկվում իրավունքների պաշտպանությանն առնչվող մնացյալ հարցերը հասցեավորելու ուղղությամբՄեհմեդ Օզի մեղադրանքներն «արտացոլում են խտրական վերաբերմունք եւ բացահայտում են խտրական շարժառիթ»20 մլն եվրո աջակցությունը տրամադրվում է ԵՄ–Հայաստան գործընկերության շրջանակումԱրտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղԴադարեցվեցին ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-ի և Իրանի միջև, հայտարարել է ԷրդողանըՈւկրաինան պատրաստ չէ փոխզիջումների, որոնք կխախտեն տարածքային ամբողջականությունըԻրանում վերականգնվել է ինտերնետային կապը Վթարային աշխատանքներով պայմանավորված մի շարք հասցեներում ջրանջատումներ են սպասվումԱռողջության ապահովագրության համակարգ մտնելուց հետո անձը 12 ամիս համարվում է շահառու՝ անկախ աշխատավարձի փոփոխությունիցՔննարկում Առողջապահության նախարարի հետ ԱՀԱ համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալՄիացյալ Նահանգները շարունակում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Մերձավոր ԱրևելքումԻրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմՍոցփաթեթի շահարուները հաջորդ տարվանից ևս օգտվելու են ապահովագրական համակարգի ծառայություններիցՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՔայլերի հաջորդականությունը․երբ քաղաքացին ուզում է օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունիցԶելենսկին չի մեկնելու ՄոսկվաՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՉինաստանի հետ ավելի սերտ համագործակցությունը «շատ վտանգավոր» է Բրիտանիայի համար. ԹրամփԹրամփը հայտարարել է Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը չեղարկելու մասինԳերմանիան քննարկում է եվրոպական համատեղ միջուկային զսպման գաղափարըԷստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Հայաստան

Ինչ ստացան և չստացան Փաշինյանն ու Ալիևը Վիեննայից

Եվ այսպես, ավարտվեց թվով չորրորդ հանդիպումը Փաշինյանի ու Ալիևի միջև, որը, սակայն, առաջինն էր ՄԽ համանախագահների հովանու ներքո: Պարզ էր, որ այս հանդիպումից մեծ ակնկալիք չէր կարող լինել: Պարզ էր նաև այն, որ կողմերն իրենց ակնկալած արդյունքներն էին սպասում:

Թեև Փաշինյանը հայ հանրության առջև ներկայացնում է, թե նպատակ ունի հասնելու այն խնդրի լուծմանը, որ Ադրբեջանի հետ հիմնական բանակցող կողմը լինի Ղարաբաղը, ինքն իր թեզին չի հավատում, քանզի Ադրբեջանը ղարաբաղցիների հետ երբևիցե մեկ սեղանի շուրջ չի բանակցել: Եվ այն թեզը, թե, իբր, ինչ–որ փուլում դա հենց այդպես է եղել, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Իսկ ճշմարտությունն այն է, որ 1994-ին Բուդապեշտում Ղարաբաղն իրոք ընդունվել է որպես հակամարտող կողմ, սակայն Բաքուն Ստեփանակերտի հետ երբևիցե մեկ սեղանի շուրջ չի բանակցել: Սա միգուցե չգիտի հանրության զգալի մասը, սակայն շատ լավ գիտի պարոն Փաշինյանը: Ավելին, միջնորդների՝ տարածաշրջան այցերի ընթացքում նրանք սովորաբար, այցելելով Բաքու և Երևան, այցելում էին նաև Ստեփանակերտ:

Մինչև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ուղիղ հանդիպումներն սկսելը՝ 1996-ի դեկտեմբերին, մենք ստացանք «Լիսաբոն», և ֆորմալ տեսանկյունից Ղարաբաղը բանակցային գործընթացի լիիրավ անդամ էր համարվում: Հիշեցնենք, որ այդ փուլում միջազգային հանրությունը չէր պատկերացնում Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս:

Եվ ճիշտ հակառակը, երբ սկսվեցին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ինտենսիվ ուղիղ հանդիպումները, ավարտվեցին 2007-ին հայտնի «մադրիդյան սկզբունքների» ընդունումով, որտեղ արդեն նույն միջազգային հանրությունը պատրաստ էր դիտարկել նախկին ԼՂԻՄ-ի տարածքն Ադրբեջանի կազմից դուրս՝ պայմանով, որ Ադրբեջանը դրա դիմաց կստանա ԼՂԻՄ-ից դուրս ազատագրված տարածքները: Այս մոտեցումը բանաձևվեց որպես «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» եզրույթով:

Դրանից հետո այն տարբեր տիպի մոդիֆիկացիաների ենթարկվեց, սակայն խնդրի էությունը չփոխվեց:

Հավելենք, որ մնացած բոլոր առաջարկները հիմնականում մերժում էր Ադրբեջանը: Քանզի Բաքուն փաստացի մերժում էր «մադրիդյան սկզբունքների» էությունը, այն է՝ ԼՂԻՄ-ը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Հետագայում Ադրբեջանը որոշեց գնալ ռազմաքաղաքական բալանսի փոփոխության, որպեսզի «ուժն է ծնում իրավունք» հայտնի թեզի հիման վրա պահանջի վերանայել «մադրիդյան սկզբունքների» հիմնական էությունը: Սակայն դա նրան չհաջողվեց, և 2016-ի ապրիլին նա որոշեց դիմել ապրիլյան ավանտյուրային:

Այդ ավանտյուրայի արդյունքում նրանք գրավեցին 800 հեկտար տարածք, սակայն լուրջ պարտություն կրեցին դիվանագիտական ճակատում: Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում ու Ժնևում հայկական կողմին հաջողվեց ինստիտուցիոնալ պայմանավորվածություններ կորզել միջնորդներից՝ կապված սահմանային միջադեպերի մոնիթորինգի մեխանիզմների ներդրման ու խաղաղությանն ուղղված ջանքերի հետ, որին ստիպված համաձայնեց նաև ադրբեջանական կողմը: Իհարկե, Բաքուն չէր իրականացնելու այդ պայմանավորվածությունները, սակայն դրանով նա փաստացի դիվանագիտական փակուղու առաջ էր կանգնում: Քանզի ապրիլյան պատերազմից հետո, մերժելով նաև իրականացնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, բարոյապես զրկվում էր «բովանդակային» բանակցություններ անցկացնելու անհրաժեշտության մասին խոսելուց:

Անցած տարի Դուշանբեում Ալիևին հաջողվեց «ջրել» բոլոր այդ պայմանավորվածությունները և հասնել նրան, որ պետք է սկսել վարել «բովանդակային» բանակցություններ:

Կարելի է ասել, որ վերջին հանդիպմանը Ալիևը հասավ իր այդ նպատակին, և նույնիսկ համանախագահների հայտարարության մեջ բացակայում էին Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, փոխարենը՝ հիշատակվեց Դուշանբեն:

Եվ այսպես, ամփոփենք, թե ինչ ստացան Փաշինյանը, Ալիևը և միջնորդները:

Ինչ ստացան և չստացան միջնորդները

Հայաստանում իշխանափոխությունից հետո առաջացել էր անորոշ իրավիճակ, և ոչ ոք չգիտեր, թե ինչ է լինելու բանակցությունների հետագա ճակատագիրը։ Ու թեև Փաշինյանն անընդհատ նշում էր, թե հավատարիմ է լինելու նախորդ պայմանավորվածություններին, առաջ քաշեց նոր թեզ, համաձայն որի՝ ինքը Փաշինյանը չունի մանդատ՝ վարելու բանակցություններ Ստեփանակերտի անունից: Ու թեև Հայաստանում ու Ստեփանակերտում դա դրական ընկալեցին, գործնականում միջնորդները հասկանում էին, որ Փաշինյանը փորձ չունի, վախենում է իր վրա պատասխանատվություն վերցնել մի բանի համար, որից ոչինչ չի հասկանում և դրա համար էլ խուսափում է իր վրա պատասխանատվություն վերցնելուց: Ավելին, բանակցություններից առաջ Փաշինյանն անկեղծորեն խոստովանեց դա՝ նշելով, որ ի տարբերություն Ալիևի՝ նա նոր է ծանոթանում գործին, և ուրեմն, իրենից լուրջ քայլեր սպասել իմաստ չունի: Այս մոտեցումը ըմբռնումով ընդունվեց միջնորդների կողմից, և նրանք էլ մեծ սպասում չունենալով՝ կարևորում էին բացառապես հանդիպման փաստը: Այսպես ասած՝ հանդիպում հանդիպման համար: Սա կարևոր էր, որ ընդգծվեր այն հանգամանքը, որ բանակցությունները շարունակվում են: Եվ դա նրանք ստացան:

Ինչ ստացավ և չստացավ Ալիևը

Ալիևը մեծ հույսեր ուներ, որ Բոլթոնի սեպարատ բանակցությունների միջոցով կկարողանա շրջանցել Մինսկի ֆորմատն ու հրաժարվել «մադրիդյան սկզբունքներից»: Սակայն դա նրան չհաջողվեց: Փոխարենը՝ վերջին կես տարվա ընթացքում ամերիկացիներին դարձրեց իր համար ավելի սերտ դաշնակից: Նա հույս ուներ, որ Փաշինյանի շնորհիվ հայ-ռուսական հարաբերություններն այնքան կվատթարանան, որ նա կկարողանա օգտվել այդ իրավիճակից: Սակայն դա էլ նրան չհաջողվեց: Փաշինյանն իրոք փչացրեց հայ-ռուսական հարաբերությունները, սակայն ոչ այն աստիճանի, որ Ադրբեջանը կարողանար օգտվել այդ հանգամանքից:

Վերջապես, Ալիևին հաջողվեց «ջրել» Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի՝ նախկինում ձեռք բերված համաձայնությունները՝ դրանք փոխարինելով ոչ մեկին չպարտադրող Դուշանբեով:

Սակայն Ալիևին դեռ չի հաջողվել գլխավորը՝«մադրիդյան սկզբունքների» վիժեցումն այն մասով, որ վերաբերում է ԼՂԻՄ-ի հնարավոր անջատմանը Ադրբեջանից:

Ինչ ստացավ և չստացավ Փաշինյանը

Փաշինյանն այս հանդիպումից ոչինչ չստացավ և չէր էլ կարող ստանալ, քանզի նա, ըստ էության, այս խնդիրը լուրջ չի հասկանում և դրա համար էլ լուրջ օրակարգ չուներ մարտավարական նպատակների հասնելու համար: Իսկ որպեսզի այս ամենը քողածածկվի հայ հանրության համար, առաջ քաշվեց բոլորովին արհեստածին մի խնդիր, որը լուրջ չընդունվեց միջնորդների կողմից, սակայն իր քաղաքական ալիբին երկրի ներսում ապահովում էր: Հասկանալի է, որ այս մոտեցմամբ սովորաբար երկրի ղեկավարները նպատակ են դնում ոչ այնքան երկրի համար պոզիտիվ խնդիր լուծել, որքան պատասխանատվությունից խուսափել այն դեպքում, երբ ստացվի երկրի համար անբարենպաստ որոշում:

Այլ հարց է, որ պետականազուրկ հանրությունները սովորաբար դա չեն գիտակցում: Եվ սկսում են հասկանալ պոստֆակտում՝ երբ աղետի առաջ են հայտնվում: Ինչպես որ դա եղավ անցած դարում՝ 1915-ին, 1920-ին, 1992-ին, երբ Ղարաբաղի 45 տոկոսը գտնվում էր հակառակորդի վերահսկողության տակ, կամ էլ 1997-ին, երբ նույն հանրությանը ներկայացվեց, որ «պետք է համակերպվել, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, քանզի մեր հակառակորդը ոչ թե Ադրբեջանն է, այլ միջազգային հանրությունը»:

Հավելենք, որ այսօր հենց այդպիսին է իրավիճակը: Պարզապես Փաշինյանի ստարտային պայմաններն են ավելի բարվոք, քան 1997-ին:

Իսկ ինչ կլինի հետագայում, դժվար է ասել: Քանզի կայուն տեսակետ, նպատակ և մտահղացում չունեցող մարդու քայլերը գուշակելը խիստ անշնորհակալ գործ է:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org