«Օրեցօր ավելի հավանական է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալն առանց պայմանագրի». ԵՄ բանագնաց
«Բրեքզիթ»-ի հարցով Եվրոպական միության ավագ բանագնաց Միշել Բարնիեն այսօր ասել է, որ հետզհետե աճում է Եվրամիությունից առանց պայմանագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալու հավանականությունը:
Նախօրեին Բրիտանիայի խորհրդարանը մերժել է այլընտրանքային առաջարկները, որոնցով պատգամավորները փորձել են լրամշակել վարչապետ Թերեզա Մեյի և Եվրամիության 2018 թվականի համաձայնագիրը:
Եթե որևէ տարբերակ չհամաձայնեցվի, Մեծ Բրիտանիան ապրիլի 12-ին «կոշտ» եղանակով դուրս կգա Եվրամիությունից: Օրենսդիրներն արդեն երեք անգամ մերժել են Մեյի փաթեթը:
«Առանց գործարքի «Բրեքզիթ»-ը երբեք լավ սցենար չի համարվել, բայց Եվրոպական միության 27 պետությունները նաև դրան են պատրաստ, դա գնալով ավելի հնարավոր է դառնում», - ասել է Բարնիեն:
Բանագնացը նաև ասել է, որ եթե Բրիտանիան ցանկանում է կարգավորված եղանակով դուրս գալ միությունից, ապա պետք է հաստատի սեղանին դրված համաձայնագիրը, քանի որ այն միակ ընդունելի փաստաթուղթն է:
«Եթե բրիտանացիները չհաստատեն դուրս գալու համաձայնագիրը, ապա կմնա երկու տարբերակ՝ կամ դուրս գալ առանց պայմանագրի, կամ դիմել 50-րդ հոդվածը [Լիսաբոնի պայմանագրի՝ ԵՄ-ից դուրս գալու մասին դրույթը] երկարաձգելու խնդրանքով»,- ասել է Բարնիեն:
Առանց պայմանագրի «Բրեքզիթ»-ը համարվում է առավել անբարենպաստ սցենար, քանի որ այդ դեպքում Մեծ Բրիտանիայի և Եվրոպական միության միջև կառաջանան քաղաքական, տնտեսական և իրավական բազմաթիվ ծանր վեճեր:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026