Զելենսկին ընդդեմ Պորոշենկոյի. բոլոր մանրամասները ընտրությունների երկրորդ փուլի մասին
ԿԸՀ-ն պաշտոնապես հաստատել է Ուկրաինայի նախագահական ընտրությունների անցկացման երկրորդ փուլը։ Մարտի 31-ին ընտրություններին մասնակցությունը կազմել է 63,5 տոկոս։ Ընտրացուցակներում ներառված է եղել Ուկրաինայի 29 միլիոն քաղաքացի։ Նրանցից քվեաթերթիկ է ստացել ավելի քան 18 միլիոն մարդ, տեղեկացնում է ՈւՆԻԱՆ-ը։
Ընտրողների ակտիվությունն Ուկրաինայի սահմաններում կազմել է 63,2 տոկոս։ Համեմատության համար. 2014 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների ակտիվությունը կազմել է 60 տոկոս։ Արտասահմանում ուկրաինացիները հերթ են կանգնել, որպեսզի հասցնեն քվեարկել։ Երկրորդ փուլ են անցել Վլադիմիր Զելենսկին եւ Պյոտր Պորոշենկոն։
Արձանագրությունների 98 տոկոսի տվյալներով՝ Վլադիմիր Զելենսկուն ձայն է տվել ընտրողների 30,26 տոկոսը։ Պյոտր Պորոշենկոյին իր ձայնն է տվել ընտրողների 15,92 տոկոսը։ Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին, կիրակի։ Իսկ մայիսի 1-ին ԿԸՀ-ն պետք է անվանի Ուկրաինայի նոր նախագահի անունը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026