Երևանում կրակոց է հնչել, 49-ամյա քաղաքացին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ ապրիլի 1-ին, Երևանում կրակոց է հնչել, քաղաքացին հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ: Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:
Ժամը 21։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ձեռքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Ավետիս Բարսեղյանն է, որը վնասվածքը ստացել է Շահումյան 6-րդ փողոցում։
Մինչ բժիշկները բժշկական օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ Շահումյան 6-րդ փողոցի թիվ 7 տան մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Բարսեղյանի և նույն փողոցի բնակիչ, 49-ամյա Արթուր Ավագյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած թմբուկավոր տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակոց է արձակել, ինչի հետևանքով էլ Ա. Բարսեղյանը հրազենային վնասվածք է ստացել։
Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Ավագյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը։
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ա. Ավագյանը ստորագրությամբ բաց է թողնվել։
Կայքի տեղեկություններով՝ Ա. Բարսեղյանն անհատ ձեռներեց է։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները