Սկսել ենք այն փուլը, որ քանակականը փոխարինում ենք որակականով. ՊՆ փոխնախարարը՝ սպառազինության մասին
Եկել ենք հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան գործողությունների զոհերի հիշատակին, եւս մեկ անգամ վերաիմաստավորում է տալիս նրանց գործած սխրանքին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Սա պարտավորեցնող է բոլորիս համար, ամբողջ ՊՆ-ի, զինված ուժերի, հայ ժողովրդի համար, որ միշտ հիշենք եւ մեզ օրինակ ծառայի այն սխրանքը, որ կատարել են մեր զինծառայողները: Կարծում եմ՝ որոշակի առումով այս օրն ունի ամբողջ հայ ժողովրդին համախմբելու խորհուրդ, եւս մեկ անգամ պատրաստ լինելու ցանկացած զարգացման եւ դիմագրավելու այն մարտահրավերները, որոնք ունենք»,- նշեց փոխնախարարը:
Նա ընդգծեց, որ առիթ է ունեցել ասելու, որ մարտահրավերների որեւէ փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունեցել. «Կարող է մի փոքր ավելի կամ նվազ լարվածություն լինել, բայց դա ոչ մի կերպ այսօր չի ազդում զինված ուժերի մարտունակության, պատրաստության վրա»:
Հարցին, թե ի՞նչ դասեր ենք քաղել, ինչքանո՞վ ենք պատրաստ պատերազմին, քանի որ ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ հայկական զինանոցը մերկ էր, Բալայանը պատասխանեց. «Ես չեմ կարող կիսել այդ կարծիքը, թե հայկական զինանոցը մերկ էր, որովհետեւ մենք պարտվողի կարգավիճակով դուրս չենք եկել քառօրյա պատերազմական գործողություններից: Վերջին մի քանի տարիների ընթացքում կարողացել ենք բավականաչափ լրացնել եւ՛ մեր զինանոցը, եւ՛ մարտական պատրաստության աստիճանը: Այն բերել ենք շատ ավելի զգոն վիճակի, արդեն սկսել ենք այն փուլը, որ քանակականը փոխարինում ենք որակականով: Այս ընթացքում ինչպես մարտական պատրաստվածության առումով, այնպես էլ սպառազինության ու ռազմամթերքի առումով որակական փոփոխություններ ենք կրել»,- նշեց նա՝ հավելելով, որ նույնը կարող է ասել նաեւ տեխնիկական միջոցների մասին, որոնցով այսօր համալրված են զինված ուժերը:
«Դա նույն տեսադիտարկման սարքերն են, համապատասխան ավտոմատացված կառավարման սարքերն են եւ վերլուածական այն կարողությունները, որ մենք ունենք»,-ասաց փոխնախարարը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները