Քաթարի էմիրի կինը մրցանակ է հանձնել լիբանանցի հայազգի մոդելավորողին
Դոհայում կայացել է հագուստի մոդելավորողների Fashion Trust Arabia մրցույթը: «Լավագույն երեկոյան զգեստ» անվանակարգում հաղթել է Լիբանանը ներկայացնող Գրիգոր Ջաբոտյանը: Մրցանակը նրան շնորհել է Քաթարի նախկին էմիրի` շեյխ Համադ Բեն Խալիֆա-Ալ-Թանիի երկրորդ կինը` շեյխուհի Մոզան, որը համարվում է Արևելքի ամենանորաձև կինը:
Որպես մրցանակ` Ջաբոտյանի նորաձևության տունը կստանա 200 հազար դոլարի գրանտ և Արևելքի ամենանորաձև կնոջ հովանավորչությունը:
Մրցույթին և մրցանակաբաշխությանը մասնակցել են համաշխարհային նորաձևության այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Նաոմի Քեմբելը, Ալեսսանդրա Ամբրոսիոն, Նատալյա Վոդյանովան: Իսկ ժյուրիի կազմում ընդգրկված էին Վիկտորիա Բեքհեմը և Պյերպաոլո Պիչչոլին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026