Որսված շնաձկները խորտակել են ձկնորսական նավը. (տեսանյութ)
Ավստրալիայում որսված երկու շնաձկները ջրասույզ են արել ձկնորսական նավը: Ձկնորսներին փրկելու մասին տեսանյութը հրապարակել է 9News-ը, տեղեկացնում է lenta.ru-ն:
Երկու ձկնորսներն ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի Նյուքասլ քաղաքի ծովափից 60 կմ հեռավորության վրա են գտնվել, երբ ցանցով որսացել են երկու հսկա շնաձկների: Գիշատիչներն այնքան ծանր են եղել, որ նավը սկսել է խորտակվել: Տղամարդիկ ակտիվացրել են GPS տվյալները փոխանցող վթարային հաղորդիչը և օդ են կրակել:
Փրկարարներն ուղղաթիռով օպերատիվ կերպով հասել են դեպքի վայր:
«Ջրի մակերևույթին միայն նավի քիթն էր երևում, դրանից էլ նրանք կառչել էին: Մնացած ամեն ինչ խորտակվել է»,-վերհիշել է փրկարար թիմի անդամ Մեթ Դիպոլիտոն:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են հատուկ պարանների միջոցով փրկարար բաճկոններով տղամարդկանց բարձրացնում ուղղաթիռ: Այդ ընթացքում շնաձկներից մեկը լողում է ծովում՝ նավի շրջակայքում:
Ձկնորսները փրկվել են, նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026