Հիմա նենց բան կարամ ասեմ, որ մամուլը ուժեղ վերնագիր կդարձնի, բայց չեմ ասի․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարարը չի համարում, թե հակաճառել է վարչապետին, իր կարծիքն է ասել՝ հիմնված փաստերի համար։ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսին ասաց նա՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե կառավարության նիստերից մեկում Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը քննարկելիս հակաճառել է Փաշինյանին։
Լրագրողը հիշեցրեց վարչապետը դիտողությունը նախարարին՝ «սպիտակ հացն էլ ա վտանգավոր, եկեք արգելենք», ինչին Թորոսյանը պատասխանեց․ «Ես հակաճառել-չհակաճառել չէի անվանի դա, ես իմ կարծիքը արտահայտում եմ, որը հիմնված է ապացուցողական փաստերի վրա, ոչ ենթադրությունների»։
Այնուամենայնիվ, այդ նիստի ժամանակ Փաշինյանի դիտողությունից հետո Թորոսյանը դժգոհ հարց էր տվել՝ «կարծիք չասե՞մ»։ Լրագրողի այս հիշեցումից հետո էլ նա պնդեց, որ կարծիք միշտ հայտնել է եւ հիշելով նույն նիստից Փաշինյանի խոսքը («Տեսեք ձեր արածի հետևանքով կես ժամից մամուլում ինչ վերնագրեր կհանվեն»)՝ ասաց․ «Հիմա էլ մի հատ նենց բան կարամ ասեմ, որ մամուլը էլի ուժեղ վերնագիր կդարձնի, բայց չեմ ասի»։
Լրագրողի պնդմանը, թե մի զսպեք ձեզ, Արսեն Թորոսյանը մի օրինակ բերեց․ «Օրինակ՝ բազմաթիվ երկրներում արդեն անցել են այդ էտապները՝ ծխախոտի հարկեր, շաքարի հարկեր, ի դեպ շաքարը ոչ միայն ըմպելիքի, այլեւ այլ պրոդուկցիայի, արդեն անցնում են այլ վնասկար պրոդուկտների։ Նաեւ մարդկանց գիտակցությունը բարձրանալով է՝ այդ պրոդուկտների սպառման քանակը նվազում, օրինակ՝ նույն սպիտակ հացը, չեմ կարծում, թե որեւէ երկրում կա հացի հարկ կամ հացը հատուկ թանկացվում է, բայց մարդիկ աստիճանաբար քիչ են ուտում սպիտակ հաց, հիմնականում ուտում են սեւ հաց, իսկ ես կոնկրետ ընդհանրապես հաց չեն ուտում»։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները