Պուտինը «օրենքով գողերի» համար պատիժ սահմանող օրենք է ստորագրել
Ռուսաստանը խստացրել է քրեական պատասխանատվությունը հանցավոր խմբերի կազմակերպիչների և, այսպես կոչված, քրեական հեղինակությունների համար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան օրենք է ստորագրել: Այս մասին հաղորդել է Interfax-ը:
Ըստ նոր նորմերի՝ քրեական օրենսգրքում ավելացվել է հոդված «հանցավոր հիերարխիայում բարձր դիրք գրավելու մասին», որով նախատեսվում է պատիժ նաև հենց այդ կարգավիճակի համար: Պատիժը ենթադրում է 8-15 տարի ազատազրկում կամ մինչև 5 մլն ռուբլի տուգանք: Օրենքը բացառում է պայմանական դատապարտման հնարավորությունը:
ՌԴ ՔՕ-ի 210 հոդվածի մի մասը առանձին նորմի կարգավիճակ է ստացել: Այն նախատեսում է պատիժ մեկ կամ մի քանի ծանր կամ հատկապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով հանցավոր խումբ ստեղծելու համար, ինչպես նաև քրեական խմբավորում կամ դրա կազմի մեջ մտնող ստորաբաժանումներ ղեկավարելու համար:
Հանցագործություն կատարելու նպատակով քրեական խմբավորումների կամ կազմակերպված խմբերի կազմակերպիչների, ղեկավարների կամ ներկայացուցիչների հավաքներին մասնակցելու համար նախատեսվում է 12-20 տարվա ազատազրկում և մինչև 1 մլն ռուբլի տուգանք:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026