Ռուսաստանը պատրատ է շարունակել աջակցել ղարաբաղյան կարգավորմանը. Պուտին
Ռուսաստանը պատրատ է շարունակել աջակցել ղարաբաղյան կարգավորմանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել կարգավորման առանցքային կողմերի լուծման որոնումներում, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի մասով:
«Փաշինյանը տեղեկացրեց մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի հարցով կայացած հանդիպման արդյունքների մասին եւ շնորհակակլություն հայտնեց ռուսական կողմին բանակցային գործընթացում ծանրակշիռ միջնորդական դերի համար», - ասվում է հաղորդագրությունում:
Բացի այդ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցության հարցերը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026