Էջմիածինը գիշերը խուճապի մեջ էր
Գիշերն Էջմիածնի ամբողջ տարածքը լցված էր քիմիական հոտով: Սրտխառնոց ու գլխապտույտ առաջացնող հոտը խուճապի էր մատնել տեղի բնակիչներին: Հոտը զգացել են նույնիսկ Էջմիածնին մոտ գտնվող գյուղերում: Մարդիկ տագնապած դուրս են եկել՝ ստուգելու էլեկտրալարերը՝ կարծելով՝ այրվում են: Վարորդներից ոմանք մտածել են, թե մեքենան է այրվում: Անջատել են շարժիչն ու իջել մեքենայից:
Վիճակն այնքան է սրվել, որ քաղաքապետ Դիանա Գասպարյանը դիմել է պատկան մարմիններին և, բնակիչների անհանգստությունը փարատելու համար կեսգիշերին՝ ֆեյսբուքով հանգստության կոչ արել:
«Պատճառները պարզելու նպատակով անմիջապես կապ եմ հաստատել իրավասու մարմինների հետ և պարզել, որ համաձայն մինչ այս կատարած ուսումնասիրությունների՝ տարօրինակ հոտի աղբյուրն Էջմիածնի տարածքում չի գտնվում: Ըստ նախնական վարկածի՝ հոտը քամին բերում է Մասիս քաղաքի շրջակայքից»,-գրել է Էջմիածնի քաղաքապետը:
Ըստ նրա՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետ-քիմիկոսներն արդեն ստուգել են օդում վտանգավոր քիմիական տարրերի առկայությունը և պարզել, որ կյանքի կամ առողջության համար վտանգավոր գազեր կամ նյութեր մթնոլորտում առկա չեն: «Քաղաքում որևէ վթար տեղի չի ունեցել»,- գրել է Դիանա Գասպարյանը;


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները