Հայ–ռուսական միացյալ զորախումբը սկսել է համատեղ վարժանքները
Ապրիլի 1–ին «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է ՀՀ ԶՈւ զինծառայողների և Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի 102–րդ ռազմաբազայի համատեղ դաշտային պարապմունքները։ Վարժանքներին մասնակցում է ավելի քան 1500 զինծառայող, և ներգրավված է մոտ 300 միավոր զինտեխնիկա։ Վարժանքները լինելու են մինչև ապրիլի 14–ը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
Վարժանքները անցնելու են հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի և 102–րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հրամանատարությամբ։
Ռազմաբազայի ռազմական ոստիկանությունը ուղեկցել է դեպի զորավարժարան ընթացող ռուսական զորրքերի ավտոշարասյունը և ամբողջ վարժանքների ընթացքում կլինի զորավարժարանում։ Համատեղ վարժանքներին կիրառվելու են տանկեր, մարտական մեքենաներ, կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր։
Ավելի վաղ ՀՌՇ-ն հայտնել էր, որ ապրիլի 1-14-ը Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի օդաչուները «Բաղրամյան» զորավարժարանում միասին թռիչքներ են անելու։
Զորախմբի կազմի մեջ են մտնում Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, իսկ հայկական կողմից՝ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների մի մասը:
Զորախմբի նպատակն է ժամանակին հայտնաբերել երկու կողմերի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստումը և հետ մղել այն՝ երկու կողմերի զինված ուժերի և այլ զորքերի միջոցով:
Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան այստեղ է տեղակայված 1995 թվականից և ռազմական հսկողություն է իրականացնում՝ ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի համաձայն: 2012 թվականի օգոստոսին Երևանում հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն են ստորագրել։ Պայմանագիրը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995 թվականից):
Աղբյուրը՝ razm.info

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026