Ուկրաինայի նախագահի թեկնածու Զելենսկին պատմել է, թե ինչի մասին կխոսեր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին պատմել է այն մասին, թե առաջինն ինչ կհարցներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե հանդիպեր, տեղեկացնում է ria.ru-ն:
«Եթե ես հանդիպեմ պարոն Պուտինի հետ, կհարցնեմ նրան. «Դե, վերջապես, Դուք վերադարձրել եք մեր տարածքները, որքա՞ն գումար եք դեռ պատրաստ փոխհատուցել այն բանի համար, որ վերցրել եք մեր տարածքները և օգնել եք այն մարդկանց, որոնք մասնակցել են Ղրիմում և Դոնբասում իրավիճակի սրմանը, Դուք օգնել եք նրանց՝ իրենց սարսափելի, դաժան և զզվելի ամբողջ ճանապարհի ընթացքում»,-հայտարարել է թեկնածուն ճեպազրույցի ժամանակ, որի հեռարձակումը Facebook-ով վարել է «Վեստի»-ն:
Կիրակի՝ մարտի 31-ին, Ուկրաինայում անցկացվել են նախագահական ընտրություններ: Ըստ ԿԸՀ տվյալների՝ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել առաջին փուլում հաղթանակ տանելու համար բավականաչափ քվեներ: Մրցապայքարում ժամը 13.15-ի դրությամբ առաջինը Վլադիմիր Զելենսկին է: Երկրորդ փուլ անցնելուն հավակնում են նաև երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն. նրանց ձայների միջև տարբերությունը չնչին է:
Ընտրությունների անցկացման վերաբերյալ թեկնածուների կարծիքները տարբեր են: Պորոշենկոն կարծում է, որ ընտրական գործընթացն անցել է առանց խախտումների, իսկ Տիմոշենկոն մեղադրում է Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը խարդախությունների համար: ՆԳՆ-ն բացել է գրեթե 40 գործ՝ ընտրություններում խախտումների մասին:
Կիևը բազմիցս մեղադրել է Մոսկվային այն բանի համար, որ վերջինս խառնվում է Ուկրաինայի գործերին, մասնավորապես՝ երկրի արևելքում հակամարտությանը՝ անջատողականների կողմից: Ռուսաստանը հերքում է այս մեղադրանքները՝ անվանելով դրանք անընդունելի:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026