«Brexit-ի հարցում Եվրամիության համբերությունն սպառվում է». Յունկեր
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել Է, որ Եվրամիությունը Brexit-ի հետ կապված իրավիճակում մեծ համբերություն դրսեւորեց, բայց այն սպառվում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք մեծ համբերություն ցուցաբերեցինք բրիտանացի մեր ընկերների նկատմամբ, բայց նույնիսկ այդ համբերությունն Է սպառվում. ես կցանկանայի, որ մի քանի ժամից, մի քանի օրից Մեծ Բրիտանիան համաձայնության գա այն բանի շուրջ, թե ինչ ճանապարհով Է այսուհետեւ ընթանալու»,-ապրիլի 1-ին Յունկերի հայտարարությունը մեջբերել Է Belga գործակալությունը: Նրա խոսքով՝ «մինչեւ այսօր մենք գիտեինք՝ ինչին Է «ոչ» ասում բրիտանական խորհրդարանը, բայց մենք չգիտենք՝ ինչին Է նա ասում «այո»:
Ինչ վերաբերում Է Brexit-ի շուրջ կրկնական հանրաքվեի անցկացմանը, ապա Եվրահանձնաժողովի ղեկավարը դա համարում Է այն հարցը, որը «վերաբերում Է «բացառապես բրիտանացիներին»:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մարտի 29-ին երրորդ անգամ մերժել Է Brexit-ի վերաբերյալ ԵՄ-ի հետ համաձայնագիրը, որն առաջարկել Է վարչապետ Թերեզա Մեյը: Այժմ Բրիտանիան կա՛մ պետք Է գործողությունների նոր ծրագիր ներկայացնի Եվրամիությանը, կա՛մ ապրիլի 12-ին լքի ԵՄ-ն:
Եթե բրիտանական կառավարությունը միությանն անդամակցության երկարատեւ հետաձգում խնդրի, երկրին հարկ կլինի մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին: Եվրահանձնաժողովը հայտարարել Է, որ հավանական Է համարում ապրիլի 12-ի «կոշտ» Brexit-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026