Արշալույսցիները պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել. Նրանք փակել են Արմավիր–Երեւան ճանապարհը
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները այսօր՝ ապրիլի 1–ին փակել էին Արմավիր–Երեւան ճանապարհը։ Նրանք բողոքում են գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սիմոնյանի դեմ՝ պահանջելով արտահերթ ընտրությունների անցկացում։
«Արդեն երկու ամիս է գյուղապետարանը փակ է մնում, իսկ խնդրին լուծում չի տրվում»,–ասում ենք արշալույսցիները։
Նրանց հետ ճանապարհը փակելուց 1 ժամ անց հանդիպման է եկել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, որի հորդորով ճանապարհը արշալույսցիները բացեցին։
«Մարզպետն ասում է՝ գյուղապետի դեմ գործ է հարուցված, քննություն է ընթանում, սպասեք ավարտվի»,–հայտնեց արշալույսցիներից մեկը՝ շեշտելով, որ փաստացի գյուղում ինքնակառավարում չի իրականցվում։
Նրա խոսքով՝ իրենք դեմ են, որ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար լինի գյուղապետի տեղակալ Կարեն Սիմոնյանը. «Ասում ենք թեկուզ մարզպետարանից ինչ–որ մեկին բերեք, թող ժամանակավոր ղեկավարի, մինչեւ տարվա վերջ ընտրություններ լինեն։ Իսկ տեղակալը գյուղապետի ենթական է, իր մարդն է»։
Հիշեցնենք, որ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականի պահանջով ամռանից բողոքի ակցիաներ էին ընթանում Արշալույսում։ Բնակիչները հայտարարում էին, որ Գրիգորյանը ժամանակին Մանվել Գրիգորյանի հետ բազմաթիվ ապօրինություններ է կատարել եւ դրա համար պետք է պատասխան տա։ Արդեն երկու ամիս է գյուղացիները թույլ չեն տալիս բացել գյուղապետարանը։
Ինքը ՝ Զարզանդ Գրիգորյանը, լրատվամիջոցների հետ զրույցներում բազմիցս հայտարարել է, որ տարաձայնություններ ունի Մանվել Գրիգորյանի հետ եւ 10 տարուց ավելի է ՝ չի շփվում նրա հետ։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները