Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 60 տոկոսի հաշվարկից հետո պաշտոնապես հայտարարել է, որ թեկնածուներից ոչ մեկն այլևս չի կարողանա հավաքել ընտրողների ձայների մեծամասնությունը: Երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ, տեղեկացնում է tass.ru-ն:
«Կանցկացվի երկրորդ փուլ, ԿԸՀ-ի առջև շատ հավակնոտ խնդիր է դրված, որովհետև վերջնական արդյունքների ամփոփման և ԿԸՀ-ի կողմից ապրիլի 21-ին երկրորդ փուլի քվեարկության նշանակման վերաբերյալ արձանագրության ստորագրման միջև եղած ժամանակահատվածը բավականին կարճ է»,-երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ԿԸՀ նախագահ Տատյանա Սլիպաչուկը:
Ժամը 12:00-ի դրությամբ Ուկրաինայի ԿԸՀ-ն մշակել է արձանագրությունների 62,74 տոկոսը: Նախընտրական մրցապայքարի առաջատար Վլադիմիր Զելենսկին մեծացնում է մյուս թեկնածուների և իր ձայների միջև տարբերությունը. նա արդեն ունի ընտրողների քվեների 30,40 տոկոսը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 16,34 տոկոս: Նրան ոչ մեծ տարբերությամբ հետևում է «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն՝ 13,09 տոկոս:
Քվեարկությունն ավարտվել է կիրակի՝ ժամը 20.00-ին: Ուկրաինայի նախագահի ընտրության երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 21-ին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026