Դավիթ Սանասարյանի պատասխանը Արսեն Թորոսյանին
Երեկ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Առողջապահության փոխնախարարներից մեկին։ Ավելի ուշ մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ ձերբակալվածը նախարարի տեղակալներից Արսեն Դավթյանն է։
Այսօր արդեն «Հրապարակ» օրաթերթը գրեց, որ խոսքը վերաբերել է առողջապահության պետպատվերի գումարների վերաբաշխմանը, ինչով զբաղվել է նշված փոխնախարարը։
Ըստ շրջանառվող լուրերի՝ այս հարցում ԱԱԾ-ին օգնել է ՊՎԾ-ն։ Այստեղ ոչ այնքան նպատակը պետական միջոցների ծախսման պրոցեսի վերահսկողությունն է եղել, այլ պատասխան հարված Առոջղապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանից։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Արսեն Թորոսյանի հաղորդման հիման վրա ԱԱԾ-ն ձերբակալեց ՊՎԾ վարչության պետերից մեկին։ Տեղեկություններ շրջանառվեցին, որ ԱԱԾ-ն ցանկացել է ձերբակալել նաև Դավիթ Սանասարյանին, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել անել դա։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները