Ճապոնիայում հայտնել են նոր դարաշրջանի անվանումը
Ճապոնիայի նոր կայսեր, որը կդառնա գահաժառանգ արքայազն Նարուհիտոն, կառավարման դարաշրջանը կկոչվի Ռեյվա: Այս մասին հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, հայտնում է Kyodo-ն:
Ուղիղ եթերում Սուգան ցույց է տվել աղյուսակը՝ երկու հիերոգլիֆների պատկերով, որոնք կազմել են նոր դարաշրջանի անվանումը: Այն կարելի է թարգմանել որպես «կարգ», «խաղաղություն» կամ «ներդաշնակություն», նշում է Bloomberg-ը:
Ճապոնիայի ներկայիս կայսր Ակիհիտոն, ում 85 տարին լրացավ դեկտեմբերին, գահը կլքի ապրիլի 30-ին: Օրը նշանակվել է դեռեւս 2017 թվականին: Նրա ավագ որդին՝ 59-ամյա արքայազն Նարուհիտոն կայսր կհռչակվի մայիսի 1-ին, երբ կսկսվի Ռեյվա դարաշրջանի 1-ին տարին:
Ճապոնիայի գործող դարաշրջանը կոչվում է Հեյսեյ («խաղաղության հաստատում»): Այսպիսով, երկրում միաժամանակ ընթանում է 2019 թվականը եւ Հեյսեյ դարաշրջանի 31-րդ տարին:
Ակիհիտոն Ճապոնիայի 125-րդ կայսրն է: Նա ծնվել է 1933 թվականին, գահ է բարձրացել 1989 թվականի հունվարի 7-ին, հոր՝ կայսր Հիրոհիտոյի մահից հետո:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026