Լոս Անջելեսում աճուրդով վաճառվել է Էյնշտեյնի՝ Հիտլերի «խելագարության» մասին նամակը
20-րդ դարի մեծագույն ֆիզիկոս և տեսաբան Ալբերտ Էյնշտեյնի նամակը, որում նա պատմում է Ադոլֆ Հիտլերի «խելագարության» մասին, վաճառվել է աճուրդով, հաղորդում է CNN-ը: Գնորդը նամակի դիմաց 134 հազար դոլար է վճարել:
Նամակում գիտնականը նշում է, որ Գերմանիայի ֆյուրերի «խելագարությունն» ամբողջովին կործանել է նրան շրջապատող բոլոր մարդկանց կյանքը:
Աճուրդի ժամանակ ներկայացվել են Էյնշտեյնի՝ 1921-1939 թթ. գրված այլ նամակներ, որոնցում նա պատմում է Հիտլերի իշխանության գալու, ինչպես նաև հրեաների դիմադրության մասին:
Նամակներից մեկն ուղղված է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի ճառագայթային օնկոլոգիայի դասախոս, բժիշկ Մորիս Լենցին: Դրանում Էյնշտեյնը շնորհավորում է նրա՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեա փախստականներին օգուտ բերած գործունեության համար:
«Դիմադրության ուժը, որը թույլ է տվել հրեա ժողովրդին ողջ մնալ հազարամյակներ շարունակ, մեծ մասամբ հիմնված է միմյանց օգնելու ավանդույթի վրա»,- իր նամակում գրում է գիտնականը:
Աճուրդի հանված մեկ այլ նամակ ուղղված է ֆիզիկոսի քրոջը՝ Մայա Վինտելեր-Էյնշտեյնին և վերաբերում է Գերմանիայում նացիստների թափ հավաքող ազդեցությանը:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կայացած աճուրդի ճամանակ վաճառվել է մեծ գիտնականի կողմից գրված 8 նամակ:
Հայտնի է, որ Գերմանիայում ծնված ազգությամբ հրեա Էյնշտեյնը եվրոպաբնակ հրեաներին փրկելու փորձեր է արել, սակայն 1933թ.-ին Ադոլֆ Հիտլերի իշխանության գալուց հետո հրաժարվել է Գերմանիայի քաղաքացիությունից և մեկնել Միացյալ Նահանգներ:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026