«Աստղային պատերազմների» համար ոգեշնչման աղբյուր դարձած «գլխիվայր» կառուցված հյուրանոցը քանդման վտանգի առջև է կանգնել
«Աստղային պատերազմներ» ֆիլմի առաջին մասերի նկարահանումների մեծ մասն անցկացվել է Թունիսում, և տարածված ավանդազրույցի համաձայն՝ տեղի տեսարժան վայրերից մեկը մեծ ներգործություն է ունեցել ֆիլմի ստեղծող Ջորջ Լուկասի վրա:
Ինչպես գրում է CNN-ը, ռեժիսորի վրա մեծ տպավորություն է գործել Hotel du Lac հյուրանոցը, որը կառուցված է գլխիվայր կանգնած բուրգի տեսքով, որը կարելի է նկատել հետագայում ֆիլմում հայտնված Sandcrawler թրթուրավոր մեքենայում:
Այժմ իտալացի ճարտարապետ Ռաֆաելե Կոնտիջիանիի նախագծած հյուրանոցը, որը 416 համար ունի, չի գործում: 1973-ին բացված և փառահեղ պատմություն ունեցող հյուրանոցը փակվել է 2000 թվականին: Այդ օրվանից այն դատարկ է և 2011-ին վաճառվել է լիբիական կառավարական հիմնադրամին: Այն վերաբացելու մասին ծրագրերն անկատար է մնացել և այժմ այն նախատեսում են քանդել:
Թունիսում խնդրագիր են կազմել այն չքանդելու կոչով, որին ի պատասխան` քաղաքի իշխանությունները նշել են, որ իրենք այն քանդելու թույլտվության խնդրանքով դիմում չեն ստացել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026