«Մկանուտ բարբի». նուրբ դիմագծերով հարավկորեուհին առաջատար բոդիբիլդեր է դարձել
Հարավկորեուհի բոդիբիլդերը, որը բազմաթիվ մարզական նվաճումներ է գրանցել, մեծ հայտնիություն է ձեռք բերել համացանցում նաև իր գեղեցիկ, նուրբ դեմքի և մկանուտ մարմնի հակադրության շնորհիվ:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, Յոն-Վու Ջին հայրենիքում հայտնի է «Մկանուտ բարբի» մականունով: 34-ամյա մարզուհուն նայելով դժվար է պատկերացնել, որ տարիներ առաջ նա նիհար, թույլ աղջիկ է եղել, որը պայքարում էր մարդկանց հանդեպ վախը (սոցիալական ֆոբիա) հաղթահարելու համար:
Սակայն ամեն ինչ փոխվել է 14 տարի առաջ, երբ նա սկսել է մարզասրահ այցելել՝ ուժեղ դառնալու հույսով: Նա պարզապես ցանկանում էր իրենից վանել թույլ լինելու զգացողությունն ու չէր էլ պատկերացնում, որ մի օր կմասնակցի բոդիբիլդինգի խոշորագույն մրցումների:
Առաջին հաղթանակը նա տարել է հենց առաջին մրցույթում, որին մասնակցել է, ինչն էլ նրան խրախուսել է շարունակել մարզումներն ու նոր նվաճումներ գրանցել: Նա արդեն մեկ տասնամյակ է, ինչ մասնակցում է տարատեսակ մրցույթների:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026