Ելիսեյան պալատը հայտնել է Ֆրանսիայի կառավարությունում նոր նշանակումների մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշանակել է Ամելի դե Մոնշալենին Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից եվրոպական հարցերով պետքարտուղարի, Սիբեթ Նդիյային՝ կառավարության պաշտոնական ներկայացուցչի, Սեդրիք Օին թվային տեխնոլոգիաների հարցերով պետքարտուղարի պաշտոնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Ելիսեյան պալատի կոմյունիկեին:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից եվրոպական հարցերով նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Նատալի Լուազոն, սակայն նա հեռացել էր պաշտոնից Եվրոպական խորհրդարանի ընտրություններին «Առաջ, հանրապետություն» նախագահական կուսակցության ցուցակը գլխավորելու որոշման կապակցությամբ:
Բենջամին Գրիվոն, որը զբաղեցնում էր կառավարության պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը, եւ Մինուր Մաժուբին, որը կատարում էր թվային տեխնոլոգիաների հարցերով պետքարտուղարի գործառույթները, նույնպես հրաժարական են տվել:
«Վարչապետի առաջարկով նախագահը նշանակել է Սիբեթ Նդիյային որպես վարչապետին կից պետքարտուղար, կառավարության ներկայացուցիչ, Ամելի դե Մոնշալենին՝ ԱԳՆ-ի եվրոպական հարցերով պետքարտուղար, Սեդրիկ Օին՝ էկոնոմիկայի եւ ֆինանսների, ինչպես նաեւ գործողությունների եւ պետական հաշիվների նախարարությունների պետքարտուղար, որը պատասխանատու է թվային տեխնոլոգիաների համար»,-հաղորդվում է Ելիսեյան պալատի կոմյունիկեում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026