«Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկից» 2 մլն դրամ գողացել էր ցանցային ադմինիստրատորը
Մարտի 30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները գլխավորությամբ և քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Արտաշատ քաղաքի «Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղից առանձնապես խոշոր չափի գումար գողացողի ինքնությունը․ հայտնում է Shamshyan.com-ը։
Նշված գողությունը կատարելու կասկածանքով Արտաշատի ոստիկանություն է բերման ենթարկվել Արտաշատ քաղաքի բնակիչ 28-ամյա Արսեն Աղաջանովը, որը նշված ժամանակահատվածում աշխատել է «Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» Արտաշատի մասնաճյուղում՝ որպես ցանցային ադմինիստրատոր։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 2-դ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Ըստ աղբյուրի՝ գողացված գումարը կազմում է 2 մլն դրամ։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները