Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ը չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանների նկատմամբ
ԵՄ-ը չի ճանաչում Իսրայելի ինքնիշանությունը 1967 թվականին օկուպացված տարածաշրջանների նկատմամբ: Այդ մասին կիրակի Թունիսում կայացած Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովի բացման խոսքն ասելիս հայտարարել է եվրոպական դիվանգաիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա նաեւ նշել է, որ Եվրամիությունը «դեմ է ԱՄՆ-ի որոշմանը, որով ճանաչում է Իսրայելի իրավունքը սիրիական Գոլանյան բարձունքների նկատմամբ»…
«Եվրամությունը չի պատրաստվում ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը տարածքների նկատմամբ, որոնք օկուպացվել էին 1967 թվականին»,-հայտարարել է Մոգերինին: Նա նաեւ ընդգծել է, որ «Գոլանների հարցով միջազգային բանաձեւերն արհամարհելը խնդրի լուծում չէ»:
Երկուշաբթի՝ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր Գոլանյան բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու վերաբերյալ: 1967 թվականին Վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելը Սիրիայից զավթել եւ օկուպացրել էր Գոլանյան բարձունքները, իսկ 1981 թվականին միակողմանիորեն դրանք միացրել իր տարածքներին: Բարձրավանդակի պատկանելության հարցն իսրայելա-սիրիական հակամարտության հիմնական առարկան է, որը լուծելու փորձեր էին ձեռնարկվում նախքան Սիրիայում քաղաքացիական պատերազմը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026