Կաշառե՞լ է Ռազմիկ Աբրահամյանը առողջապահության փոխնախարարին. նա ոչ հերքում է, ոչ հաստատում
Երեկ՝ մարտի 30-ին, Ազգային անտանգության ծառայությունը ձերբակալել էր ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին՝ կաշառք վերցնելիս։ Ըստ մամուլի լուրերի, փոխնախարարին կաշառք է տվել ՀՀ գլխավոր մանկաբարձ, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը։
NEWS.am-ի հետ զրույցում Ռազմիկ Աբրահամյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց փոխնախարարին կաշառելու լուրը։ Հարցին, թե եղել է կաշառք տալու պահին, գլխավոր մանկաբարձը պատասխանեց․ «Ոչինչ ասել չեմ կարող։ Քննչականը քննություն է անում, կպարզվի»։
Նա հրաժարվեց նաեւ պատասխանելուց, թե արդյոք կանչվել է հարցաքննության․ «Ոչինչ ասել չեմ կարող, քրեական պրոցեսը պահանջում է, որ այդ մասին չխոսենք։ Երբ ինչ-որ բան լինի ինքս կզանգահարեմ. ե՞րբ եմ հրաժարվել պարզաբանելուց»,- ասաց նա։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները