Աֆրիկյան երկրներից մեկում արգելափակել են BBC News-ն ու «Ամերիկայի ձայնը»
Բուրունդիի իշխանություններն արգելափակել են «Բի-բի-սի»-ի հեռարձակումն ու անորոշ ժամկետով դադարեցրել «Ամերիկայի ձայն»-ի գործունեությունը երկրի ողջ տարածքում, հաղորդում է Reuters-ը:
BBC-ն արգելափակելու պատճառը Բուրունդիում գաղտնի բանտերի եւ դրանցում հալածանքների մասին բրիտանական հեռուստաընկերության վավերագրական ֆիլմն էր, որում արտացոլված տեղեկատվությունն, ըստ Բուրունդիի կառավարության, սուտ է եւ արատավորում է երկրի հեղինակությունը: BBC-ում հայտարարել են, որ այդ որոշումը հարված է ԶԼՄ-ների ազատության ուղղությամբ:
«Ամերիկայի ձայնը» ռադիոընկերության աշխատանքի արգելափակումը եւս երկարաձգվել էր: Դժգոհության պատճառն ընկերության թղթակիցն էր, որը քննադատում էր իշխանություններին:
Բացի այդ, լրագրողներին արգելել են աշխատել երկու կազմակերպություններում:
Բուրունդին գտնվում է Արեւելյան Աֆրիկայում: Այն աշխարհում ամենաքիչ զարգացած երկրներից է: Բուրունդիի ներկայիս նախագահ Պյեր Նկուրունզիզան պաշտոնավարում է 2005 թվականից: 2015 թվականին նախագահի պաշտոնում երրորդ անգամ նրա առաջադրումը բողոքի ցույցերի պատճառ էր դարձել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026