«Մի գրպանահատին փոխարինում են մյուս գրպանահատով». Ի՞նչ է կատարվում ՋՕ համակարգում
Մի գրպանահատին փոխարինում են մյուս գրպանահատով: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, խոսելով Ջուր օգտագործողների ընկերությունների ղեկավարների խնդրից, հավելելով, որ վարչապետը ճիշտ է, ՋՕԸ–երի ղեկավարները «Բրաբուս»-ներով են ման գալիս, երեկոները օբյեկտներում են, սակայն ՋՕԸ–երում ֆինանսական խնդիրներ կան։
Հրաչ Բերբերյանի խոսքով, ՋՕԸ–երի համակարգը ճիշտ համակարգ է, սակայն Հայաստանում այն վեր է ածվել մոնոպոլիայի. «Մենք գտել ենք ՋՕԸ–երի էֆեկտիվ աշխատանքի բանալին, շուտով կներկայացնենք վարչապետին»,– ասաց նա, հիշեցնելով, որ ՋՕԸ–երի արատավոր համակարգը ստեղծվել է Համաշխարհային բանկի 1 մլն դոլար դրամաշնորհով, որը մխսվել է։ Նա դրա համար մեղադրում է Ռազմիկ Գրիգորյանին, ով 2000–ականներին, երբ ստեղծվում էին ՋՕԸ–երը, նա էր համակարգում այս աշխատանքները։
Բերբերյանը համոզված է, որ հավաքագրած գումարներն անհետանում են ոմանց գրպաններում եւ արդյունքում ՋՕԸ–երում ֆինանսական խնդիրներ կան։
Հարցին, թե արդյոք ՋՕԸ–երի նախկին պետերին եւս պատասխանատվության կկանչեն, Հրաչ Բերբերյանն ասաց. «Շունը շան թաթ չի ծամում»։
Նշենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում անդրադարձել էր ՋՕԸ–երի խնդրին՝ նշելով, ՋՕԸ–երի պետերը «Բրաբուս»-ներով են ման գալիս, իսկ ՋՕԸ–երի աշխատակիցները դժգոհում են, որ աշխատավարձ չեն ստանում։
Բացի այդ, պատգամավորի դիտարկմանը, թե ՋՕԸ–երը բոյկոտում են, թե աշխատավարձ չենք ստանում, գործ չենք անի, վարչապետն ասել էր. «ՋՕԸ–երում 1 մլրդ դրամի պարտք է գոյացել։ Կգնանք ՋՕԸ–ում ստուգումներ կանենք, կտեսնենք, ով ինչքան է գողացել։ Գողանան, թալանեն, ուտեն՝ կառավարություն, դե վճարի։ Ամենաշատ թալանված ոլորտներից մեկն է»,– Ազգային ժողովում ասել է վարչապետը, հավելելով, որ ՋՕԸ–երում մենեջմենթի խնդիր կա, եւ եթե պետերը չեն կարողանում աշխատել, թող դիմում գրեն, ազատվեն աշխատանքից։
Նկատենք, որ պնդումը, թե գյուղի բնակիչներն են ընտրում ՋՕ ղեկավարներին, միայն թղթի վրա է այդպես: Օրինակ, նախկին «Ազատ» ՋՕԸ–ի ղեկավարը Արման Գեւորգյանն էր, Հովիկ Աբրահամյանի վարորդի որդին, որն այժմ Հայաստանում չի բնակվում եւ սա բոլորովին էլ գյուղաբնակների «ընտրությունը» չէր։ Հովիկ Աբրահամյանի անկումից հետո նա դուրս եկավ պաշտոնից, որտեղ ի դեպ բազմաթիվ պարտքեր կային կուտակված եւ երկրից հեռացավ։
2018թ–ին ոչ այնքան անհայտ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր քրոջ ամուսնուն՝ Սահակ Առաքելյանին, աշխատանքի էր տեղավորել Արտաշատի Ջրօգտագործողների ընկերությունում՝ որպես Վեդու ՋՕԸ-ի պետ: Եվ այստեղ էլ ընտրություն չէր եղել, այլ՝ նշանակում։ Բացի այդ, նույն մարզպետի հրահանգով «Արտաշատ» ՋՕԸ–ի պետի տեղակալի պաշտոնից հեռացվել էր Կոլյա Սահակյանը։ Այսինքն՝ Արարատի մարզպետը՝ օգտագործելով վարչական լծակները նշանակում է ազգականին ՋՕԸ–ի պետ, որի իրավունքը չունի եւ ազատում է ՋՕԸ–ի պետի տեղակալին, որի իրավունքը նույնպես չունի։
Ըստ էության, եթե նախկինում այս պաշտոնները նշանակում էին, ապա այժմ էլ նույնն է:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները