ԱԺ աշխատակազմի ղեկավարը կադրային ջարդ է սկսել
ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը շարունակում է տարօրինակ որոշումներ կայացնել։ Երեկ ԱԺ մի շարք պայմանագրային աշխատակիցներ, որոնց աշխատանքային պայմանագրերն ավարտվում էին մարտի 31-ին, հանկարծ տեղեկացել են, որ իրենց պայմանագրերն այլեւս չեն երկարացվելու, այսինքն՝ ազատվելու են աշխատանքից։ Եվ սա տարակուսանք է առաջացրել ԱԺ աշխատակիցների մոտ, թե ինչու են որոշել առանց իրենց մի բերան տեղեկացնելու, առանց հիմնավորման, առանց ծանուցման ազատել աշխատանքից։ Հատկապես, որ մարդիկ կան, որոնք հնուց են աշխատում, բարեխիղճ աշխատողներ են։ Մեզ ասացին, որ մի քանի հոգու պայմանագիր երկարացվել է, բայց տարբեր ժամկետներով․ մեկինը՝ մեկ ամսով, մյուսինը՝ 4 ամսով, երրորդինը՝ կես տարով։ Եվ անհասկանալի են նաեւ պատճառները, թե ինչու են մի քանիսի պայմանագրերը երկարացրել, մյուսներինը՝ ոչ, ինչ սկզբունքով են առաջնորդվել։ Աշխատակիցներից մեկի մասով, ինչպես մեզ փոխանցեցին, ԱԺ աշխատակազմի ղեկավարի մոտ միջնորդել է նրա հարեւանը, ով խնդրել է իր մտերիմին չազատել աշխատանքից, եւ սա այն դեպքում, երբ Տիգրան Գալստյանը հարցը կտրուկ է դրել, թե ոչ ոքի համար իր մոտ չմտնեն, չբարեխոսեն։ Փաստորեն, դա ոչ բոլորին է վերաբերել։
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Տիգրան Գալստյանից, բայց նրա ընդունարանից մեզ ասացին, որ պարոն Գալստյանը հեռախոսով հարցազրույց չի տալիս, նախընտրում է տետ ա տետ խոսել։ Մենք խնդրեցինք ընդամենը մեկ հարցի պատասխան հեռախոսի առկայության դեպքում մեկ ժամ ծախսել՝ մեկ հարցի պատասխան ստանալու համար, ռացիոնալ չէ, բայց ԱԺ աշխատակազմի ղեկավարն օգնականի միջոցով հրաժարվեց մեկնաբանություն տալուց։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները