Ուկրաինայի նախագահական ընտրությունների նախօրեին երկիր է ժամանել ավելի քան 1500 միջազգային դիտորդ
Մարտի 31-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններին հետևելու նպատակով երկիր է ժամանել ավելի քան 1500 միջազգային դիտորդ, գրում է UNN գործակալությունը՝ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչ Օլեգ Սլովոդյանին հղումով:
«Վերջին մեկ օրվա ընթացքում 76 դիտորդ է ժամանել, այժմ Ուկրաինայում 40 երկրներից ավելի քան 1500 պաշտոնական դիտորդ է գտնվում»,- ասել է ներկայացուցիչը:
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընդհանուր առմամբ պաշտոնապես 2344 դիտորդ է գրանցվել 17 երկրից և 19 միջազգային կազմակերպությունից, այդ թվում՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակից, Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցից, Եվրախորհրդարանից և այլն:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի նախագահական ընտրություններին ռուս դիտորդների մանսկացությունն արգելող օրենք էր ստորագրել: Նա վստահեցրել էր, որ ռուս դիտորդներն Ուկրաինայում չեն հայտնվի նույնիսկ ԵԱՀԿ միջազգային պատվիրակության կազմում:
Ըստ այդմ՝ երկրի սահամանպահ ծառայությունները մերժել են Ռուսաստանի Դաշնությունից դիտորդների մուտքն Ուկրաինա:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026