ԱՄՆ-ը կդադարեցնի աջակցությունը Գվատեմալային, Հոնդուրասին եւ Սալվադորին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է դադարեցնել ուղղակի աջակցությունը Գվատեմալային, Հոնդուրասին եւ Սալվադորին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ABC հեռուստաալիքին։
«Պետքարտուղարի (Մայք Պոմպեո) կարգադրությամբ մենք կատարում ենք նախագահի հանձնարարությունը եւ դադարեցնում արտաքին օգնության ծրագրերը «հյուսիսային եռանկյունուն» (Գվատեմալա, Հոնդուրաս, Սալվադոր) 2018 եւ 2018 ֆինանսական տարվա շրջանակում»,- ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ «Մենք կփոխգործակցենք Կոնգրեսի հետ այս գործընթացի շրջանակում»,- ավելացրել է նա։
Ինչպես նշում է Politico պարբերականը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, մոտ 627 մլն դոլար, որոնք Կոնգրեսն անցած տարի հատկացրել է Կենտրոնական Ամերիկայի երկրներին, գտնվում են Սպիտակ տան վարչաբյուջետային կառավարման մեջ՝ «առկախ վիճակում»։ ԱՄՆ նախագահի աշխատակազմում պարբերականի աղբյուրների տվյալներով՝ առայժմ անհայտ է՝ արդյո՞ք Թրամփը ցանկանում է հրաժարվել այդ պետություններին դրամական միջոցներ հատկացնելուց։
Կենտրոնական Ամերիկայի հյուսիսային եռանկյունու մեջ են մտնում Սալվադորը, Գվատեմալան եւ Հոնդուրասը, որտեղից վերջին տարիներին ԱՄՆ են ուղեւորվում ավելի մեծ թվով միգրանտներ։ Անցած տարվա դեկտեմբերին Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի օգնություն ցուցաբերել այդ երկրներին։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026