Սաակաշվիլին բացատրել է՝ ինչու էր հեռուստաեթերի ժամանակ ծամել փողկապը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում պատմել է 2008 թվականին տեղի ունեցած իրադարձության մասին, երբ Հարավային Օսիայում հակամարտության ընթացքում հեռուստաեթերի ժամանակ նա ծամել էր փողկապը:
«Ես չգիտեի, որ ուղիղ եթերում եմ: Երբ մարդն ինքն իր հետ միայնակ է մնում, այն էլ նման իրավիճակներում, կարող է շատ բան անել»,- խոստովանել է Սաակաշվիլին և հավելել, որ փողկապ ծամելու սովորությունն իր մոտ ի հայտ է եկել դեռևս «Արտեկ» պիոներական ճամբարում:
«Արդեն այդ ժամանակ փողկապների նկատմամբ անտարբեր չէի: Ինչպես տեսնում եք, հենց այդ պատճառով էլ դրանք հազվադեպ եմ կրում»,- նշել է Վրաստանի նախկին նախագահը:
Նա հավելել է, որ ներկա պահին հետևում է իր սննդակարգին և կատակել է, թե «փողկապներից հրաժարվելու» շնորհիվ էլ նիհարել է:
«100 հազարից ավելի մարդ հարձակվել էր իմ փոքր երկրի վրա, տանկեր, ինքնաթիռներ, մեր մայրաքաղաքն էին ցանկանում գրավել, կառավարությունը տապալել, ինձ սպանել. այս ամենը նրանց նպատակն էր: Սակայն դրանցից և ոչ մեկը ՌԴ նախագահ Պուտինը չկարողացավ իրականացնել»,- ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ ռուս-վրացական պատերազմը, հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ», տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսին՝ տևելով հինգ օր՝ օգոստոսի 7-ից մինչև 12-ը։ 2008 թվականի օգոստոսի 26-ին Մոսկվան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:
Սաակաշվիլիի փողկապն էլ անեկդոտների և զավեշտի առարկա էր դարձել այն բանից հետո, երբ նա ուղիղ եթերում ծամել էր այն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026