Գեւորգ Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ դառնալու մասին. նրա հետ պայմանավորվածություն կա
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ժամանակներ առաջ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի նախաձեռնությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ` մշակել քննիչների համար ուղեցույց` կալանքի հիմքերի եւ ընթացակարգերի վերաբերյալ:
Երկուշաբթի կոմիտեում տեղի կունենա ուղեցույցի «պրեզենտացիան»: Ի՞նչ նպատակ է հետապնդում ձեռնարկը՝ հարցրինք Կոստանյանին։ «Նպատակը մեկն է, որպեսզի երկրում անձի կալանավորման պրակտիկան առավելագույնս համապատասխանի միջազգային եւ, մասնավորապես, Եվրադատարանի նախադեպային իրավունքին, քանզի կարեւոր է հասկանալ, որ Հայաստանի օրենսդրությունը միայն քրեական դատավարության օրենսգիրքը չէ»:
Ի դեպ, կարո՞ղ է դա արվում է հեռահար «նպատակով», խոսվում է, որ Դուք հնարավոր է դառնաք կա՛մ ՀՀ գլխավոր դատախազ, կա՛մ ԱԱԾ տնօրեն Վանեցյանի տեղակալը։ «Բազմիցս ասել եմ, որ ես ծառայել ու շարունակելու եմ ծառայել իմ հայրենիքին, անկախ նրանից, թե ինչ կարգավիճակում կլինեմ»: Դե հիմա խոսվում է նաեւ, որ Վանեցյանը մտնելու է մեծ քաղաքականություն՝ սադրեցինք մենք։ «Աբսուրդ, անտրամաբանական, նույնիսկ թույլ տվեք ասել` անհեթեթ մոտեցում։ Արթուր Վանեցյանը ոչ թե քաղաքական, այլ պետական գործիչ է, իր կենսագրությունն սկսել-անցկացրել է ԱԱԾ-ում, ասել է թե` պրոֆեսիոնալ է, ինչն արդեն իսկ ի սկզբանե բացառում է քաղաքական կոմպոնենտը որեւէ պարագայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները