Հայաստանն ու Բելառուսն առաջարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ինտեգրման նախագծեր
Հայաստանի եւ Բելառուսի ներկայացուցիչները ներկայացրել են առաջարկներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) ինտեգրացիոն նախագծերի մասին: Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ներքին շուկաների, ինֆորմատիզացման եւ ինֆորմացիոն-կոմունիկատիվ տեխնոլոգիաների հարցերով հանձնախողովի նախարար Կարինե Մինասյանը:
Մարտին Ռուսական բիզնեսի շաբաթվա ընթացքում այդ նախաձեռնությամբ առաջինը ներկայացել է Ռուսաստանը: Մասնավորապես, Մոսկվան առաջարկել է չորս ինտեգրացիոն նախագիծ, այդ թվում՝ սննդամթերքի եւ այլ արտադրանքի մեծածախ բաշխման կենտրոնների ստեղծում եւ ԵԱՏՄ կազմակերպությունների եւ քաղաքացիների միջեւ դրամական փոխանցումների համակարգի զարգացումը:
«Առաջինը նախաձեռնությունների փաթեթը ներկայացրեց Ռուսաստանը: Երկրները դեռ չեն քննարկել Ռուսաստանի առաջարկները: Առաջարկներ են եղել նաեւ Հայաստանի եւ Բելառուսի կողմից»,-ասել է Մինասյանը:
Նա նշել է, որ հաճախ որոշումները, որոնք մի երկրում փորձարկվել են բիզնեսի կողմից, անհնար է տարածել 5 երկրներում: Այդ իսկ պատճառով, ըստ նրա, անհրաժեշտ է փորձարկել յուրաքանչյուր նախաձեռնությունն առանձին: Սակայն, Մինասյանի խոսքերով, ինտեգրացիոն նախագծերն անհրաժեշտ են, քանի որ հատկապես դրանց միջոցով է իրականացվում «համագործակցությունը, կոնսորցիումների ձեւավորվումը, իրավասությունների կուտակումն ինտեգրացիոն նախագծերում»:
«Հանձնաժողովի խորհուրդը կդիտարկի կողմերի բոլոր առաջարկները եւ որոշում կկայացնի՝ դրանցից որոնք պետք է մշակել հաջորդիվ, իսկ նախաձեռնությունները մշակելու շուրջ հետաքրքրվածություն պետք է ցուցաբերեն առնվազն երեք երկրներ»,-ամփոփել է նա:
Նշենք, որ ինտեգրացիոն նախաձեռնությունների մշակումը կընթանա ծրագրային ձեւաչափով, որը ենթադրում է միության առնվազն երեք երկրների եւ անդամ պետությունների ղեկավար մարմինների մասնակցություն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026