Ավստրիայի կանցլերը Փաշինյանին ու Ալիևին կոչ է արել շարունակել ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության հարցում բանակցային լուծում գտնելու համար
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շարունակել ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորման հասնելու ուղղությամբ:
«Ուրախ էի ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը Վիեննա է ժամանել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին մասնակցելու համար: Ես երկու կողմին կոչ եմ արել շարունակել աշխատել հակամարտության՝ բանակցային ճանապարհով կարգավորում գտնելու ուղղությամբ», - իր թվիթերյան էջում գրել է ավստրացի կանցլերը:
Հիշեցնենք, որ այսօր կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը: 2-ն էլ հանդիպումը գնահատել են դրական: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էլ իրենց հայտարարության մեջ նշել են, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները