Բանակցային գործընթացում նոր փուլ է սկսվել. Ալիևը մեկնաբանել է Փաշինյանի հետ հանդիպումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Վիեննայում կայացած բանակցությունները կառուցողական են եղել: Այս մասին հայտնում է Известия-ն՝ մեջբերելով Ալիևի խոսքը:
«Բանակցություններն անցել են կառուցողական միջավայրում: Սա երկարատև ընդմիջումից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպումն է: Նախորդ հանդիպումներն առավել ճանաչողական բնույթ էին կրում», - ասել է ադրբեջանցի նախագահը:
Նա նշել է նաև, որ բանակցային գործընթացում նոր փուլ է սկսվել, սակայն ձևաչափը չի փոխվել:
Հիշեցնենք, որ այսօր կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էլ իրենց հայտարարության մեջ նշել են, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները