Brexit-ի հարցով ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը տեղի կունենա ապրիլի 10-ին
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը տեղի կունենա ապրիլի 10-ին: Այդ մասին ուրբաթ թվիթերյան գրառում է կատարել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ մեկնաբանելով բրիտանական խորհրդարանում համաձայնագրի հերթական ձախողումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի դեմ Համայնքների պալատի քվեարկության արդյունքում ես որոշում եմ կայացրել հրավիրել Brexit-ի հարցով ԵՄ գագաթնաժողով ապրիլի 10-ին»,-հայտարարել է Տուսկը:
Ուրբաթ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը երրորդ անգամ մերժել է ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների մասին Եվրամիության հետ համաձայնագրի նախագիծը: Կառավարության օրենսդիր մարմնին վարչապետ Թերեզա Մեյի ներկայացրած գործարքի դեմ է քվեարկել 344 պատգամավոր, իսկ կողմ՝ 286 պատգամավոր:
Գործարքի ընդունումը կնշանակեր, որ պատգամավորները մինչեւ մայիսի 22-ը կկարողանային համաձայնեցնել ԵՄ-ից «բաժանվելու» հետ կապված բոլոր հարցերը, իսկ Մեծ Բրիտանիան կլքեր եվրոպական հանրությունը նախապես համաձայնեցված ընթացակարգով շուրջ երկու ամսվա ընթացքում: Քվեարկության ներկայիս արդյունքը մեծացնում է առանց որեւէ գործարքի «կոշտ» Brexit-ի հավանականությունը:
Ավելի վաղ Եվրամիությունը նախազգուշացրել էր, որ եթե բրիտանացի պատգամավորները չքվեարկեն գործարքի օգտին այս շաբաթ, ապա երկիրը դուրս կգա ԵՄ-ից ապրիլի 12-ին: Եւս մեկ հնարավորություն է Մեծ Բրիտանիայի մասնակցությունը մայիսին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններին, որի արդյունքում բանակությունները կհետաձգվեն մինչեւ ընթացիկ տարվա վերջ կամ ավելի ուշ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026