Ֆրանսիայի ափերին ռեկորդային թվով սատկած դելֆիններ են հայտնվել
Այս տարվա առաջին երեք ամսվա ընթացքում Ատլանտյան օվկիանոսից Ֆրանսիայի ափերին ռեկորդային թվով սատկած դելֆիններ են դուրս նետվել: Ինչպես հաղորդում է France 24 հեռուստաալիքը, խոսքը 1100 դելֆինի մասին է:
Աղբյուրի տվյալներով՝ ափ նետված դելֆինների քանակը երբեք այսքան մեծ չի եղել: Նշվում է, որ միայն այս երեք ամսում գերազանցվել է անցյալ տարվա ռեկորդը, երբ գրանցվել է կենդանատեսակի կորստի ամենամեծ ցուցանիշը վերջին 40 տարում:
Ծովային կաթնասունների զանգվածային կորուստը, ըստ մասնագետների, պայմանավորված է արդյունաբերական ձկնորսությամբ, մինչդեռ կենդանիների պաշտպանության ակտիվիստները Ֆրանսիայի բնապահպանության նախարարությունից պահանջում են դելֆինների փրկությանն ուղղված ազգային նախաձեռնություն սկսել:
Մասնագետները նշում են, որ հայտնաբերված դելֆինների 90 տոկոսը սատկել է ձկնորսական ցանցերում հայտնվելու հետևանքով ստացած վնասվածքներից:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026