«Ուկրաինայում սպասվող ընտրությունների՝ Մոսկվայի կողմից օրինական ճանաչվել-չճանաչվելու հարցը կախված է այդ ընտրությունների ընթացքից». Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում այս կիրակի սպասվող նախագահական ընտրությունների՝ Մոսկվայի կողմից օրինական ճանաչվել-չճանաչվելու հարցը կախված է այդ ընտրությունների ընթացքից: Այս մասին գրում է TACC գործակալությունը:
«Ես կնախընտրեի չմեկնաբանել հարցը, թե արդյոք հնարավո՞ր է, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների արդյունքներն անօրինական ճանաչվեն (Մոսկվայի կողմից): Դա նույնպես կախված կլինի նրանից, թե ինչպես կանցնեն ընտրությունները: Մենք չենք կարող խոսել այդ մասին, եթե ընտրությունները դեռ չեն կայացել», - ասել է Պեսկովը:
Նա նաև հրաժարվել է մեկնաբանել հարևան երկրում անցկացված նախընտրական քարոզարշավը:
«Ուկրաինայում նախընտրական քարոզչությանը գնահատական տալը մեր գործը չէ: Դա ուկրաինացիների գործն է», - ասել է Պուտինի ներկայացուցիչը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026