ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Սիրիայում իր ռազմական ներկայությունը. Չավուշօղլու
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել իր ռազմական ներկայությունը Սիրիայում, եթե երկրի հյուսիսում Թուրքիայի սահմանի երկայնքով տարածքները զբաղեցնեն նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարական զորքերը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծումն անհրաժեշտ է Թուրքիայի ազգային անվտանգության ապահովման համար: Սա չի խախտում հարեւան պետության տարածքային ամբողջականությունը: ԱՄՆ-ն հայտարարել է, որ եթե Ասադի ռեժիմը վերադառնա այնտեղ, նրանք չեն հեռանա Սիրիայից », - ասել է նա:
Չավուշօղլուի խոսքով, «ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից կարեւոր է երկրի եւ ողջ տարածաշրջանի համար»: «Այս կապակցությամբ մենք բանակցություններ ենք վարում այս բոլոր թեմաների շուրջ, ոչ միայն ԱՄՆ-ի հետ, այլեւ հատկապես խորհրդակցում ենք մեր գործընկերների հետ», - հավելել է ԱԳ նախարարը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026