Զարիֆը քննադատել է արաբական երկրների քաղաքականությունը
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննադատել է արաբական երկրների քաղաքականությունն օկուպացիայի վերաբերյալ՝ Գոլանի բարձունքները որպես Իսրայելի մաս ճանաչելու ԱՄՆ որոշման համատեքստում, հաղորդում է Mehr-ը:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անօրինական հայտարարությունը օկուպացված սիրիական Գոլանների մասին անցյալ տարվա օկուպացված Ալ Քուդսից հետո սթափեցնող հիշեցում է մեր արաբական եւ մուսուլման եղաբայրների համար. ԱՄՆ-ն եւ Իսրայելը ձեզ ձեռքսեղմումներ կառաջարկեն, բայց անկախ նրանից, թե որքան ցածր եք դուք խոնարհվում, նրանք միեւնույն է կգողանան ձեր հողերը», - Twitter-ում գրել է Զարիֆը:
Նա նաեւ արաբական երկրներին կոչ է արել միավորվել Իսրայելի զավթողական քաղաքականության դեմ, որն իրականացվում է ԱՄՆ-ի վարչակազմի լիակատար աջակցությամբ:
Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին պաշտոնապես ճանաչել է Իսրայելի ինքնավարությունը Գոլանի բարձունքների հանդեպ, ինչի մասին հայտարարվել էր Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Նույն օրը Թրամփն այդ մասին հրամանագիր է ստորագրել։Գոլանի բարձունքները Մերձավոր Արեւելքում վիճելի տարածք է: Դրա մեծ մասը ներկայումս վերահսկում է Իսրայելը, իսկ արեւելյան հատվածը՝ Սիրիան: Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մասը: 1944-1967 թվականներին Գոլանի բարձունքները եղել են Սիրիայի Կունեյտրա նահանգի կազմում: Արեւմտյան հատվածը (տարածքի երկու երրորդը) 1967 թ. հունիսին վեցօրյա պատերազմում գրավվել է Իսրայելի կողմից:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026