Հայաստանի խորհրդարանում բուռն բանավեճ է ոչ միանշանակ օրինագծի վերաբերյալ
Սահմանադրական դատարանը Ազգային ժողովի Կանոնակարգի որոշ հոդվածներ հակասահմանադրական է ճանաչել։ Այս մասին մարտի 29-ին խորհրդարանի արտահերթ նիստում, «Ազգային ժողովվի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ մտցնելու, ինչպես նաեւ երկրորդ ընթերցմամբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Սակայն, նրա խոսքով, Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել հետաձգել որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը, որպեսզի հակասական իրավիճակ չառաջանա։ Դրանից հետո, ինչպես նշեց Զեյնալյանը, արդարադատության նախարարությունը օրինագծերի փաթեթը ներկայացրել է Ազգային ժողովի քննարկմանը, որպեսզի հարթի ծագած իրավիճակը։
Օրինագծի էությունը հետեւյալն է։ Հայաստանի կառավարությունն առաջարկել է ԱԺ Կանոնակարգից հանել այն դրույթը, համաձայն որի, եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա լիազոր մարմինը (հանրապետության նախագահը- խմբ.) պետք է 10 օրվա ընթացքում դատավորի նոր թեկնածու առաջադրի։ Լրացման էությունն այն է, որ լիազոր մարմինը Ազգային ժողովի կողմից թեկնածուի չընտրվելու դեպքում պետք է նորից նույն թեկնածությունն առաջադրի։ Սակայն Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումներից հետո խորհրդարանականները եկան ընդհանուր հայտարարի եւ որոշեցին հրաժարվել «նորից» թեզից՝ թողնելով նախկինը՝ «նոր»։ Փոփոխությունների ենթարկվեց միայն ժամկետը։ 10 օրվա փոխարեն լիազոր մարմինը պետք է ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնի մեկ ամսվա ընթացքում։
Իսկ հիմնական բանավեճը, իհարկե, վարվում էր «նորից» եւ «նոր» թեզերի հարցով, քանի որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հանդես էին գալիս օրինագծի եւ, հատկապես, օրենսդրական լրացումների կոշտ քննադատությամբ, որոնք առաջարկել է կառավարությունը։
Ընդդիմադիրները դա փաստարկում են նրանով, որ Հայաստանի գործող իշխանությունները ցանկանում են ՍԴ ղեկավարի պաշտոնում տեսնել փաստաբան Վահե Գրիգորյանին, քանի որ քվորումի բացակայության պատճառով նրա թեկնածությունն այդպես էլ հավանության չարժանացավ նախորդ գումարման խորհրդարանի կողմից։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները