ԱՊԼ անդամները կփորձեն Գոլանի վերաբերյալ միասնական դիրքորոշում ձեւավորել
Մարտի 31-ին Թունիսում տեղի կունենա արաբական երկրների առաջնորդների հանդիպումը՝ ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքները որպես Իսրայելի մաս ճանաչելու կապակցությամբ միասնական դիրքորոշման հասնելու համար, հաղորդում է AP-ն: Պարսից ծոցի երկրները, հատկապես Սաուդյան Արաբիան եւ Միացյալ Արաբական Էմիրությունները, ամենայն հավանականությամբ, կփորձեն վերջնական հայտարարությունում խուսափել կտրուկ ձեւակերպումներից՝ հանուն ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունների:
Միջազգային կոնսենսուսն այն մասին, որ Գոլանի բարձունքները օկուպացված սիրիական տարածքն են, եւս մեկ անգամ կընդգծի Արաբական պետությունների լիգայում Սիրիայի բացակայությունը, որից այն հանվել էր: Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչ Մահմուդ Աֆիֆին հայտարարել է, որ Արաբական Լիգայի անդամները պատրաստվում են Գոլանի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ, սակայն փորձագետները ակնկալում են մի փոքր ավելին, քան ստանդարտ մեղադրանքը:
«Դա կլինի շատ ուժեղ, թատերական, հաճելի, հնարավոր է՝ հզոր հայտարարություն», - ասել է Ահմեդ Աբդ Ռաբուն՝ Դենվերի համալսարանում միջազգային հարաբերությունների ոլորտի հրավիրված պրոֆեսորը:
«Բայց ես կասկածում եմ, որ այն իրական քաղաքական ազդեցություն կունենա»: Արաբական առաջնորդները նույն կերպ արձագանքել էին անցյալ տարի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Միացյալ Նահանգների որոշմանը: Նրանք այս քայլը դատապարտող հայտարարությամբ հանդես եկան, բայց ոչ ավելին:
Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին պաշտոնապես ճանաչել է Իսրայելի ինքնավարությունը Գոլանի բարձունքների հանդեպ, ինչի մասին հայտարարվել էր Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Նույն օրը Թրամփն այդ մասին հրամանագիր է ստորագրել։Գոլանի բարձունքները Մերձավոր Արեւելքում վիճելի տարածք է: Դրա մեծ մասը ներկայումս վերահսկում է Իսրայելը, իսկ արեւելյան հատվածը՝ Սիրիան: Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մասը: 1944-1967 թվականներին Գոլանի բարձունքները եղել են Սիրիայի Կունեյտրա նահանգի կազմում: Արեւմտյան հատվածը (տարածքի երկու երրորդը) 1967 թ. հունիսին վեցօրյա պատերազմում գրավվել է Իսրայելի կողմից:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026