Հայաստանում ամենամեծ ստվերը մանրածախ առեւտրի ոլորտում է. Դավիթ Անանյան
Վարչապետի հնչեցրած 50 տոկոսը միջազգային ինչ-որ կազմակերպության տեղեկություն էր, որպեսզի ունենանք ճշգրիտ գնահատական, աշխատում ենք այդ ուղղությամբ: Այդ մասին այսօր՝ մարտի 29-ին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` պատասխանելով հարցին, որ վարչապետը հայտարարել է, թե միջազգային փորձագիտական կազմակերպությունների գնահատականով Հայաստանում 50 տոկոսի է հասնում ստվերը, մինչդեռ ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ ԱՎԾ տվյալներով 25 տոկոս է, որն էլ իջեցվել է 22 տոկոսի, այս պահին ո՞ր ցուցանիշն է ավելի մոտ իրականությանը: Ըստ Անանյանի՝ միջազգային կառույցները տարբեր ցուցանիշներ են հրապարակում` 35, 40, 45, 50, եւ վարչապետը հնչեցրել է միջազգային կառույցներից մեկի տեսակետը, եւ այնպես չէ, որ այդ հնչեցրած տեսակետը իրականությանը համապատասխանում է, բայց դրանք գնահատականներ են, որոնց մեթոդաբանության առումով դեռևս մենք պետք է մեր մոտեցումներն էլ ասենք. «Մենք ունենք ԱՎԾ, որի տվյալներն ենք պարտավոր ներքին վարչարարությունն իրականացնելու համար հիմք ընդունել:
Բայց 22 տոկոսը, որ ԱՎԾ-ն հայտարարել է որպես չհաշվվող տնտեսություն, այդտեղ էլ մեթոդաբանության խնդիր կա, թե ինչ բան է չհաշվարկված տնտեսություն, ինչ բան է ստվերային տնտեսություն, դրանք մեթոդաբանական խնդիրներ են, և կարող են 50 տոկոսն ու 22 տոկոսը համադրելի տվյալներ չլինել»: Անանյանը նշեց, որ ոլորտային ստվերի գնահատման մեթոդաբանություն են մշակում, որը պետք է ավտոմատացվի, եւ օնլայն ռեժիմով հարկունակ ստվերի ոլորտային գնահատման համակարգ ստեղծվի: Միաժամանակ ՊԵԿ նախագահը հրաժարվեց թիվ հրապարակի, թե ոլորտում որքան ստվեր կա.«Ես գիտեմ, թե տարբեր ոլորտներում հիմնական խաղացողների և հարկ վճարողների մոտ իրական ստվերի բացահայտման ինչպիսի գործիքակազմ ունենք և ինչպես ենք պայքարում»,- ասաց նա: Հարցին` գնահատական չունի՞, թե ստվերը տվյալ ոլորտում ինչքան է, նա ասաց` իհարկե, չունի. «Մենք ոլորտների նկատմամբ մեր պատկերացումներն ունենք, բայց դրանք մեր ներքին աշխատանքային դատողություններն են»,- ասաց նա, նշելով, որ ամենամեծ ստվերը մանրածախ առևտրի ոլորտում է Անանյանը նաև հավելեց, որ ստվերը խոշոր սուպերմարկետներում անհամեմատ ավելի փոքր է:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները