Թրամփի կողմից Գոլանի բարձունքների ճանաչումն ամենաթողության գիտակցված ցուցադրում է. Լավրով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնավարության ճանաչումը Վաշինգտոնի կողմից ամենաթողության գիտակցված ցուցադրում է, կարծում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես զգում եմ, որ դա ամենաթողության գիտակցված ցուցադրում է: Եվ ահա, ամենաթողության այսպիսի ցուցադրումը՝ սպառնալիքների, վերջնագրերի եւ պատժամիջոցների հետ միասին, ընդահանուր առմամբ, այն գործիքակազմն է, որով Միացյալ Նահանգներն օգտվում է արտաքին քաղաքականության ասպարեզում: Տխուր է սա տեսնելը»,- ասել է նա Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ միջազգային իրավունքի նկատմամբ ԱՄՆ նման վերաբերմունք կարելի է տեսնել ամենուրեք, մասնավորապես՝ Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալու եւ Վենեսուելայում իրադրության օրինակներով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին պաշտոնապես ճանաչել է Իսրայելի ինքնավարությունը Գոլանի բարձունքների հանդեպ, ինչի մասին հայտարարվել էր Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Նույն օրը Թրամփն այդ մասին հրամանագիր է ստորագրել։
Գոլանի բարձունքները վիճահարույց տարածք է Մերձավոր Արեւելքում։ Դրա մեծ մասը ներկայում վերահսկվում է Իսրայելի կողմից, իսկ արեւելյան մասը՝ Սիրիայի կողմից։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026