Մեյի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնի համար իրական պայքար կմղի չորս քաղաքական գործիչ
Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի եւ վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյի առավել հավանական փոխարինողները կլինեն չորս քաղաքական գործիչներ: Ինչպես մարտի 28-ին հայտնել Է «Financial Times» թերթը, խոսքը վերաբերում Է արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնին, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբին, արտաքին գործերի ներկայիս նախարար Ջերեմի Հանթին եւ շրջակա միջավայրի, պարենամթերքի եւ գյուղատնտեսական զարգացման նախարար Մայքլ Գոուվին:
Ինչպես նշում Է հրատարակությունը, հենց Գոուվի՝ որպես աջ կենտրոնամետ թեկնածուի թեկնածությունն են պաշտպանում թորիների խորհրդարանական խմբակցության անդամները, որոնք պրագմատիկ մոտեցում են որդեգրել մայրցամաքային Եվրոպայի հետ ապագա հարաբերությունների նկատմամբ: Բացի այդ, Betfred բուքմեյքերական գրասենյակը, որի տվյալները հրապարակել Է «The Independent» թերթը, կառավարությունը գլխավորելու Գոուվի շանսերն առայժմ գնահատում Է 1 առ 3, իսկ Ջոնսոնինը՝ 1 առ 4:
«Financial Times»-ի կարծիքով վարչապետի պաշտոնի համար պայքարում, որն սկսվեց այն բանից հետո, երբ Մեյը մարտի 27-ին կուսակիցներին խոստացավ հրաժարական տալ, հենց որ երկիրը դուրս գա ԵՄ-ի կազմից, կարող են ներգրավվել նաեւ այլ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ գլխավոր գանձապետ Էլիզաբեթ Թրասը: Այն բանի կապակցությամբ, որ Համայքների պալատն արդեն երկու անգամ՝ հունվարի 15-ին եւ մարտի 12-ին, մերժել Է ԵՄ-ի հետ գործարքի նախագիծը, Եվրամիության պետությունների ու կառավարությունների 27 ղեկավարները մարտի 21-ին որոշում են ընդունել Brexit-ի հետաձգման մասին՝ հնարավոր երկու սցենարի հիման վրա:
Brexit-ը կհետաձգվի մինչեւ մայիսի 22-ը, եթե բրիտանական խորհրդարանը Բրյուսելի հետ համաձայնագրին հավանություն տա մինչեւ մարտի վերջը, կամ մինչեւ ապրիլի 12-ը, եթե այդ համաձայնագրին հավանություն չտրվի: Բրիտանական խորհրդարանում Brexit-ի համաձայնագրի շուրջ երրորդ քվեարկությունը տեղի կունենա մարտի 29-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Աղբյուրը՝ «Արմենպրես»


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները