ԱՄՆ-ը լրացուցիչ «ինտենսիվ ճնշում» է գործադրել Իրանի վրա
Այս շաբաթ ԱՄՆ-ը լրացուցիչ «ինտենսիվ ճնշում» է գործադրել Իրանի վրա։ Այս մասին լրագրողներին Սինգապուրում ասել է ահաբեկչության եւ ֆինանսական հետախուզության հարցերով ֆինանսների փոխնախարար Սիգալ Մանդելկերը, տեղեկացնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի Մալայզիան, Սինգապուրը եւ մյուս երկրները լիովին տեղեկացված լինեն իրանական նավթի ապօրինի մատակարարումների եւ այն մարտավարության մասին, որն Իրանն օգտագործում է պատժամիջոցներից խուսափելու համար։ «Շատ կարեւոր է, որպեսզի այդ երկրները հստակ պատկերացում ունենան տարբեր միջոցների մասին, որոնք կիրառում է իրանական ռեժիմը, որպեսզի խաբի միջազգային հանրությանը նավթի մատակարարումների հարցում»,- ասել է նա։
Մանդելկերն ասել է, որ կընդգծի Իրանի հետ կապված ռիսկերը Մալայզիայի, Սինգապուրի եւ Հնդկաստանի կառավարական պաշտոնյաների հետ առաջիկա հանդիպման ժամանակ։ «Այդ ուղեւորությունը պայմանավորված է հավելյալ ինտենսիվ ճնշմամբ, որը մենք գործադրել ենք Իրանի վրա։ Տառացիորեն անցած շաբաթ մենք միջուկային գիտնականների եւ գործակալությունների դեմ գործողություններ նախաձեռնեցինք՝ կապված Իրանի վարչակազմի միջուկային սպառազինությունների հետ»,- ասել է Մանդելկերը։
Նրա խոսքով՝ այս շաբաթ ձեռնարկվել են միջոցներ պատժամիջոցներից խուսափելու իրանական ցանցի դեմ, որի մեջ են մտնում իրանական, ԱՄԷ եւ Թուրքիայի դրածո ընկերություններ։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026