Դրական կանխատեսում՝ ՀՀ բանկային համակարգի վերաբերյալ
Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի բանկային համակարգի համար կանխատեսումը փոխել է «կայունից»՝ «դրական»: Այս մասին նշվում է գործակալության տարածած հաղորդագրությունում։ Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ Moody`s-ի վերլուծության համաձայն` կանխատեսման փոփոխությունը կապված են տնտեսական մի շարք արդյունքներով:
Ըստ գործակալության կանխատեսման՝ 2019-2020թթ.-ին Հայաստանի ՀՆԱ-ն պահպանելու է բարձր մակարդակի աճ՝ տարեկան մոտ 4.5 տոկոս։ «Տնտեսության աճը կխթանի ներքին սպառման և արտահանման ավելացմանը, որը նաև ապահովելու է բանկային վարկավորման աճը` տարեկան 12-15% -ով: Ակտիվների որակը կշարունակի բարելավվել, տեղեկացնում է «Արմենպրեսը»։
Տնտեսական աճի լավ տեմպերը և կայուն փոխարժեքը կնպաստեն ակտիվների որակի հետագա բարելավմանը` 12-18 ամիս կանխատեսվող ժամանակահատվածում: Մեր կանխատեսումների համաձայն` 2020 թ-ի ավարտին խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռը կկրճատվի 7,9 %-ից (2018 թ. վերջ) մինչև 6%: Այնուամենայնիվ, բանկային ոլորտում դոլարիզացիայի բարձր մակարդակը և մանրածախ վարկավորման արագ աճը կառաջացնեն ռիսկեր ակտիվների որակի երկարաժամկետ ապահովման համար»,- նշված է զեկույցում:
Moody's-ի կանխատեսմամբ` Հայաստանում կապիտալիզացիայի մակարդակը կշարունակի մնալ կայուն: «Ակտիվների աճը ինչ-որ չափով կգերազանցի կապիտալի գեներացումը, և ակնկալում ենք, որ հիմնական կապիտալի և ակտիվներին հարաբերակցության ռիսկային կշիռը կնվազի 14 տոկոսից (2018 թ.) մինչև 13,5 տոկոս(2020 թ.)»,- նշված է զեկույցում:
Ըստ զեկույցի` ակնկալվում է, որ կավելանա ոլորտի շահութաբերությունը: Ակնկալվում է, որ 2018-2020 թթ. միջինացված ակտիվների եկամտաբերությունը աճը կլինի 1,3% -ից մինչև 1,6%:
«Հայաստանում բանկերի ֆինանսավորման հիմնական աղբյուրը հաճախորդների միջոցներն են, որոնք 2018 թ. վերջի դրությամբ կազմում էին ֆինանսավորման բազայի 70% -ը: Չնայած բանկային համակարգի դոլարիզացիայի նվազմանը, 2018 թ. վերջին դոլարային ավանդները մնացել են բարձր մակարդակի վրա և կազմել են Հայաստանի բանկերի ընդհանուր ավանդների 60% -ը»,- նշված է զեկույցում:
Զեկույցի եզրափակիչ մասում նշված է, որ Կառավարության աջակցությունը բանկերին բարելավվել է, ինչը ևս արտացոլվում է Հայաստանի բանկային համակարգի «դրական» կանխատեսման վրա:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026