ՄԱԿ-ը կոչ է անում միանալ Երկրի ժամին
Ամբողջ աշխարհում մարտի 30-ին տեղական ժամանակով երեկոյան 8.30-ին նշվելու է Երկրի ժամը։ ՄԱԿ-ը կոչ է անում միանալ այս համաշխարհային շարժմանը՝ դիմակայելու Երկրի առաջ ծառացած կլիմայական փոփոխության մարտահրավերներին և պաշտպանելու մեր մոլորակը կործանման վտանգից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի հաղորդակցության վարչությունից։
«Կլիմայի փոփոխությունը շատ ավելի արագ է առաջ շարժվում, քան մենք: Ամբողջ աշխարի ռեսուրսներն ու էկոհամակարգերը հարձակման տակ են։ Երկրի ժամը հնարավորություն է ցույց տալու մեր վճռականությունը։ Անջատելով լույսերը՝ միացնում ենք առողջ մոլորակի լույսը»,- Երկրի ժամվա կապակցությամբ նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
«Մենք առաջին սերունդն ենք, որ գիտակցաբար կործանում է երկիր մոլորակը և կարող ենք լինել վերջինը, ով կկարողանա կանխել դա։
Առաջիկա շաբաթը օրը՝ մարտի 30-ին, արդեն 12-րդ տարին է, որ տեղական ժամանակով երեկոյան 8.30-ին նշվում է Երկրի ժամը: Շրջակա միջավայրի համար աշխարհի խոշորագույն շարժումը մեկ տարով էլ է մեծանում և շարունակում է համախմբել միլիոնավոր մարդկանց մասնակցելու ամենամյա տոնակատարությանը: «Երկրի ժամի» 2019 թ. «#Միացեք Հանուն Երկրի» քարոզարշավի նպատակն է զանգվածային ձևով իրազեկել այն մասին, թե ինչու է բնությունը կարևոր և ստեղծել շարունակական շարժում հանուն բնության, այնպես, ինչպես աշխարհը համախմբվեց պայքարելու կլիմայի փոփոխության դեմ:
Երկրի ժամը համաշխարհային շարժում է, որը կազմակերպվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից: Միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ ամբողջ աշխարհում խրախուսելով անհատներին, համայնքներին,ընկերություններին և տնային տնտեսություններին մարտի վերջին որևէ հատուկ օր մեկ ժամով անջատել ոչ առաջնային օգտագործման էլեկտրական լույսերը երեկոյան ժամը՝ 8: 30-ից մինչև 9: 30-ը։ Միջոցառումն աջակցում է կլիմայի փոփոխության դեմ պայքարին և վկայում է ավելի լավ մոլորակի հանդեպ մեր նվիրվածության մասին: Նախաձեռնությունն սկսվել է 2007 թվականին Սիդնեյում (Ավստրալիա)՝ որպես «լույսերի անջատում» միջոցառում: Այդ ժամանակից ի վեր միջոցառմանը միացել են ավելի քան 7000 քաղաք և 172 երկիր:
Երկրի ժամը տարբեր է Երկրի օրվանից, որը ՄԱԿ-ի հիշարժան օր է և ամեն տարի նշվում է ապրիլի 22-ին: Ամբողջ աշխարհում տարբեր միջոցառումներ են անցկացվում հանուն շրջակա միջավայրի պահպանության: Երկրի օրն առաջին անգամ նշվել է 1970 թ. և այժմ ավելի քան 193 երկրներում օրվան նվիրված տարբեր միջոցառումները համակարգում է «Երկրի օրվա ցանց»-ը: Այս կերպ մենք երախտիքն ենք հայտնում երկիր մոլորակի հանդեպ՝գործի դնելով այն բոլոր եղանակները, որով կարող ենք աջակցել պահպանելու մեր մոլորակի գեղեցկությունն ու պահպանելու դրա մեծածավալ ռեսուրսները»,- նշված է հաղորդագրության մեջ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026