Հայաստանը ՀԱՊԿ-ում ձեռք է բերել սկանդալային երկրի համբավ. Մոդեստ Կոլերով
Իրականում Հայաստանը ՀԱՊԿ-ում ձեռք է բերել սկանդալային երկրի համբավ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ հակադարձելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ում ՀՀ-ի նկատմամբ հարգանքը մեծացել է:
«Փաշինյանի խոսքը հռետորաբանություն է: Վերջին տարում Հայաստանը ձեռք է բերել ոչ կոնստրուկտիվ, սկանդալային երկրի համբավ: Չեմ կարծում, թե սկանդալային համբավը մեծացնում է Հայաստանի նկատմամբ հարգանքը»,- ասաց Մոդեստ Կոլերովը:
Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար «քողարկող թաղանթ» է՝ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության համար:
«Հայաստանի համար ՀԱՊԿ-ը ռազմական համագործակցության հարթակ է: Իրականում ՀԱՊԿ-ը Հայաստանին պետք չէ, այն միջոց է՝ ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցություն ծավալելու համար»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե այդ դեպքում Ռուսաստանի համար Հայաստանն ի՞նչ դեր ունի ՀԱՊԿ-ում, նա պատասխանեց. «Տարիներ առաջ Հայաստանը Ռուսաստանին ՀԱՊԿ-ում պետք էր Հարավային Կովկասում ռազմական անվտանգության ապահովման համար: Դրանից հետո, երբ ՌԴ-ն հաջողությամբ տեղադրեց ռազմական բազաներ Աբխազիայում, Հարավային Օսիայում, Գյումրիում տեղակայված բազան այլևս չունի առաջվա նշանակությունը: ՌԴ տեսանկյունից Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին իներցիոն բնույթ ունի: Այնպես որ ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին առաջին հերթին ձեռնտու է հենց Հայաստանին»:
Մոդեստ Կոլերովը նշեց, որ ՀՀ համբավը «սկանդալային է» ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ, առանց նրան հետ կանչելու, գործ հարուցելուց հետո:
«Որևէ մեկը չի վիճում, որ ՀՀ-ն կարող էր գործ հարուցել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026